Ինչո՞ւ միայն Սամվել Ալեքսանյանը. մամուլ
««Ժամանակի» տեղեկություններով, ՀՀ-ում շուրջ 160-170 հազար հաշվառված ձեռնարկություններ կան, որոնց կեսից ավելին չի գործում: ՊԵԿ-ը դեռ անցած տարվանից սկսել է գործընթաց, որի արդյունքում պետք է հստակեցներ ձեռնարկությունների ռեգիստրը, չգործող կազմակերպություններն էլ պետք է լուծարվեին:
ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը երեկ մեզ ասաց, որ գործընթացը դեռ գնում է, և դրա ավարտից հետո ստույգ թվերը կհրապարակվեն: «Դրանք պարզապես թղթի վրա են: Մարդ կա գրանցել է` չի աշխատում, մարդ էլ կա 2-3 կազմակերպություն է գրանցել»:
Արձագանքելով մեր դիտարկմանը` օրինակ Սամվել Ալեքսանյանը, ՊԵԿ փոխնախագահը սրտնեղեց. «Չէ, դե ինչո՞ւ միայն ինքը: Լավ կլիներ, եթե իր նմանները լինեին, բայց մարդը բիզնես է գրանցում ու չի գործում: Դա է մտահոգության տեղիք տալիս»»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: