
Վարչապետի հերթական «զգլխիչ» հայտարարությունը. մամուլ

«ՀՀ քաղաքացիներին ծաղրելը վարչապետ Տիգրան Սարգսյաևի համար կարծես թե կենսակերպ է դարձել, սիրած զբաղմունք, հոբբի, և նա հաճույք է ստանում մարդկանց հասցեին ցինիկ արտահայտություններ անելուց: Հերթական «զգլխիչ» հայտարարության առիթը կենսաթոշակառուներն էին: «ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատվություն է կրում իր բարեկեցիկ կենսաթոշակային տարիքի համար,֊ասել է նա ու հավելել,- դա ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու պարտավորությունն է` մտածել բարեկեցիկ ծերության մասին»:
Փաստորեն, հերթական անգամ Տ, Սարգսյանը պատասխանատվությունը գցում է իր վրայից: Վարչապետի ասածը տրամաբանական կլիներ, եթե իր եղբոր նման 3,5 մլն դրամ աշխատավարձ ստանային: Բայց այսօր ՀՀ քաղաքացիները ծիծաղելի աշխատավարձ են ստանում և գոյատևում չքավորության պայմաններում: Էլ ինչպե՞ս մտածեն իրենց ապագայի, կենսաթոշակային տարիքի մասին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: