Պատգամավորի ավտոմեքենան տեղափոխվել է «գայի պլաշադկա»
Նոյեմբերի 10-ին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից ՃՈ հատուկ պահպանման տարածք է տեղափոխվել «Վազ 2121» մակնիշի 081 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ Ասքանազ Վարդապետյանը, ավտոմեքենան վարել է ճանապարհային երևթևեկության մի քանի կանոններ խախտելով: Նա ավտոմեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մայթեզրով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում և այն սպասարկում է պատգամավորներից ինչ-որ մեկին:
Իսկ թե ԱԺ պատգամավորներից ում է պատկանում այս ավտոմեքենան՝ դեռևս հայտնի չէ: