Խորհրդարանը չի քննի «Հարսնաքարի» դեպքերը
Քիչ առաջ խորհրդարանը քվեարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված երկու նախագծեր: Դրանցից մեկը վերաբերում էր խորհրդարանում հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելուն, իսկ մյուսը 2001թ. Պողոս Պողոսյանի սպանության և «Հարսնաքարի» դեպքերը հետաքննելու հետ կապված խորհրդարանական հանձնաժողով ստեղծելուն:
Երկու նախաձեռնություններն էլ մերժվեցին. հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ստացավ 41 կողմ և 62 դեմ, իսկ «Հարսնաքարի» նախաձեռնությունը 35 կողմ և 70 դեմ:
Չնայած ԲՀԿ խմբակցության անդամները կողմ քվեարկեցին երկու նախաձեռնություններին էլ, սակայն պետք է նկատել որ ԲՀԿ խմբակցությունը ոչ լրիվ կազմով էր ներկայացել այսօրվա նիստին: