Բաժիններ՝

Բաց նամակ` ընդդեմ Հայկ Դեմոյանի

Մի խումբ մտավորականներ բաց նամակ  են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, որում մասնավորապես ասվում է.

«Մենք՝ ներքո ստորագրողներս՝ մտավորական հայ մարդիկ, լրջորեն անհանգստացած ենք համահայկական հիմնարկության՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի աթոռը զբաղեցնող՝ Հայկ Դեմոյանի անհավասարակշիռ ելույթներով և բարոյական անհանդուրժելի պահվածքով, որ հատկապես վերջին տարիներին հարուցում է Հայաստանի և Սփյուռքի հայության բուռն զայրույթը:

Իրադրությունը հատկապես սրվեց այն բանից հետո, երբ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական կոչումներ շնորհող 004 մասնագիտական խորհրդին հիշյալ Հ.Դեմոյանը ներկայացրեց իր դոկտորական ատենախոսությունը «Карабахский конфликт и Турция» («Ղարաբաղյան հակամարտությունը և Թուրքիան») թեմայով և 2012 թվի փետրվարի 28-ին կայացած պաշտպանության ժամանակ մասնագիտական խորհուրդը առանց խորամուխ լինելու ներկայացված աշխատանքի լեզվի և գիտական մակարդակի հարցերին, Դեմոյանին շնորհեց պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ատենախոսությունը ներկայացված է ռուսերեն լեզվով՝ հակառակ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի, ըստ որի՝ Հայաստանի պետական լեզուն հայերենն է :

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի համար առավել ևս պետք է սուրբ լինի հարգանքը հայոց լեզվի հանդեպ, որի համար Օսմանյան կայսրության մեջ, ինչպես և արդի Թուրքիայում, միլիոնավոր հայեր հատուցել են իրենց կյանքով:
Գիտական ատենախոսությունները հայերեն լեզվով պաշտպանելու իրավունքը գիտնականները նվաճեցին երկարամյա դժվարին պայքարով՝ դեռևս 1978 թվականի ապրիլի 14-ին հաստատված ՀԽՍՀ Սահմանադրությամբ, որով հայերենը ճանաչվեց պետական լեզու: Հայաստանի ձեռք բերած անկախությունը կոչված է ամրապնդելու և ոչ թե խաթարելու դեռևս Խորհրդային իրավակարգում մեր նվաճած իրավունքը:

Կարդացեք նաև

ԳԱԱ Պատմության ինստիտուտի 004 մասնագիտական խորհուրդն անտեսել, իսկ ԲՈՀ-ը հաշվի չի առել 2007 թվականի գիտական աստիճանաշնորհման կանոնագրի 14-րդ հոդվածը, որով սահմանվում է սեղմագրի հիմնական տպաքանակը հայերեն լեզվով ներկայացնելու պարտադիր պահանջը, որից զատ նշվում է, որ «Անհրաժեշտության դեպքում, մասնագիտական խորհրդի որոշմամբ, սեղմագրի տպաքանակի մի մասը կարող է լինել նաև այլ լեզվով»: Պաշտպանությունից առաջ մասնագիտական խորհուրդը պետք է պահանջեր Հ.Դեմոյանից սեղմագրի հիմնական տպաքանակը ներկայացնել հայերեն լեզվով, որպիսի կանոնադրական բացթողումը ՀՀ ԲՈՀ-ը պետք է հաշվի առներ Դեմոյանի վերջնական որակավորման հարցը լուծելու ժամանակ:

Հետագա բողոքների պատճառով ՀՀ ԲՈՀ-ի կատարած փորձաքննությամբ բացահայտվեց հեղինակի դիլետանտիզմը, չստուգված փաստերի անքննադատ մատուցումը, գիտական նորույթի բացակայությունը, բովանդակության անհամապատասխանությունը տվյալ մասնագիտությանը, այն է՝ պատմագիտությանը: Հեղինակը խոստանում է ատենախոսության մեջ ներկայացնել հարցի քննությունը 16-րդ դարից մինչև 21-րդ դարը, իրականում՝ բուն նյութը սկսվում է 19-րդ դարից:

Հ.Դեմոյանի ատենախոսությունը գրված է ռուսերենի քերականական, ուղղագրական, լեզվաոճական կանոնների կոպիտ, անհեթեթության հասնող անհաշիվ սխալներով, ինչպես և բովանդակային թերամտություններով և անմտություններով: Այս բոլորի հիման վրա 2012 թ. հունիսի 26-ին ԲՈՀ-ն իր 266-01 որոշմամբ չհաստատեց Հ.Դեմոյանին պատմական գիտությունների դոկտորի վկայագիր հանձնելու որոշումը և հանձնարարեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդին կազմակերպել ատենախոսության վերափոխված տարբերակի կրկնական քննություն:

Սակայն ս.թ. հուլիսի 20-ին Պատմության ինստիտուտի հրավիրած փակ նիստին, որտեղ (հակառակ ԲՈՀ-ի կանոնակարգի) ցուցադրաբար բացակայում էր ատենախոս Հ.Դեմոյանը, մասնագիտական խորհրդի անդամներն իրավացիորեն հրաժարվեցին քվեարկությամբ հաստատել հատուկ «ստուգիչ» հանձնաժողովի «դրական» եզրակացությունը ատենախոսության «վերափոխման» և, իբրև թե, սխալներն ուղղված լինելու մասին: Հետագա անաչառ ստուգումներից պարզվեց, որ ատենախոսության վերափոխված տարբերակը լեզվաոճական նույնպիսի խայտառակ պատկեր է ներկայացնում, և որ ԲՈՀ-ին ուղարկված «ստուգիչ» հանձնաժողովի դրական եզրակացությունը բացահայտորեն կեղծ է և ստահոդ:

Ս.թ. օգոստոսի 28-ին ՀՀ ԲՈՀ-ը 004 մասնագիտական խորհրդի նախագահ Ա.Մելքոնյանին հանձնարարում է երրորդ անգամ վերամշակել Դեմոյանի դոկտորական ատենախոսությունը’ նշելով, որ «նրա բազմաթիվ էջերում զգալի քանակ են կազմում լեզվական սխալները, տեխնիկական վրիպակները», և որ «ԲՈՀ-ը կանդրադառնա Հ.Դեմոյանի որակավորման գործին մեկ ամսվա ընթացքում ատենախոսության ուղղված տարբերակը ստանալուց հետո»:
Պարզից էլ պարզ է, որ Դեմոյանին դոկտորի գիտական աստիճան շնորհվում է ոչ Պատմության ինստիտուտում և ոչ էլ նույնիսկ ԲՈՀ-ում, այլ ինչ-որ վերին ատյանում, իսկ ԲՈՀ-ին վերապահված է սոսկ Անգրագիտության վերացման խմբակի’ Լիկկայանի կարգավիճակ: Եվ վերջապես, այս բազմաթիվ վերամշակումները չեն բարձրացնելու իր’ Դեմոյանի մակարդակը, բայց աշխարհի աչքում ծաղր ու ծանակի առարկա կդարձնեն հայկական գիտությունը:

Բացի նշվածից, Դեմոյանի ատենախոսության մեջ և բազմաթիվ ելույթներում առկա են Հայոց ցեղասպանությունը հերքելու ձեռնածության և պետական քաղաքական տեսակետից խիստ վտանգավոր մտահանգումներ և ուղղորդումներ, ինչպես և նրա ցինիկ վարքը ապացուցող փաստեր, որոնք բերված են կից հավելվածում:

Ելնելով վերոգրյալից, մենք՝ ներքո ստորագրողներս, պահանջում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից և ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից անհապաղ կասեցնել վարչական ճնշման միջոցով Հ.Դեմոյանին պատմական գիտությունների դոկտոր նշանակելու գիտությունը վարկաբեկող փորձերը և հեռացնել նրան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից ու Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի քարտուղարի պարտականությունից (ստորագրությունները բերված են փաստերի վերջում):

Ատենախոսության լեզվաոճական և բովանդակային անմխիթար վիճակը

Ատենախոսության թեմայով հրապարակած հոդվածների ցանկում թույլ է տրված վերնագրերի կեղծիք, որի նպատակն է նույն հոդվածը ներկայացնել տարբեր վերնագրերով’ իբրև երկու տարբեր հրապարակումեր: Ներկայացված ատենախոսության մեջ (շուրջ 350 էջ ծավալով՝ չհաշված ցանկերը) դժվար է գտնել գեթ մեկ էջ, որտեղ չլինեն ռուսերենի հոլովման և խոնարհման, որոշիչ-որոշյալի ծիծաղաշարժ համաձայնեցման, եզակի ածականը հոգնակի գոյականի հետ զուգորդելու, խնդրառության մեջ հեղինակի դրսևորած կատարյալ տգիտության փաստեր, որոնք ներելի չեն անգամ շարքային դպրոցականին, ուր մնաց թե դոկտորի կոչման հավակնորդին: Թող ընթերցողն անձամբ համոզվի մեր իրավացիության մեջ.
(էջ 84) «Одним из таких сигналом (-лов)…».
(էջ 86) «Независимое армянское государство воспринималась(-лось) кемалистами главной преградой на пути армии турецких националистов на пути к своим азербайджанским братьям-единоверцам, а также как (?) препятствием для свободного прохождения большевистской помощи».
(էջ 116) «Карабахская проблема в Турецкой (-ких) внешнеполитических стратегиях»
(էջ120) «Новая разновидность турецкого национализма, появившейся (-аяся) в конце 20-го века коренным образом отличался (-лась) от национализма основателей Республики, нацелившихся на создания (-ние) турецкой государственности по аналогу западным (-ных) наций».
(էջ123) “Рассматриваясь со стороны Запада как важный стабилизирующий фактор в регионе в силу своего (-их) исторических и культурно-лингвистических связей с новосуверенными мусульманскими республиками, одновременно считалось, что успех Турции в регионе сильно зависел от того, как процесс (-ы) самоидентификации и национального строительства будут развиваться в бывшых (-ших) советских республиках и в каком контексте тюркские народы региона будут рассматривать Турцию в целом и свое тюркское начало, в частности”.
(էջ127) “Интерес, вызванный к Турции со стороны лидеров центральноазиатский (-ских) республик, была(-был) обусловлена(-лен) несколькими причинами”.
(էջ 128) «…неопантюркистская риторика… послужила вермым стимулом для Анкары, с завидной активностью приступившая (-шей) к распространению своего политического…влияния…». (էջ 128) «Внешнеполитическая активность Турции на (в) совершено (-шенно) новом (-вых) для Анкары направлениях было (-ла) обусловлено (-лена) следующими основными факторами».

(էջ 334) «Протокол об установлении дипломатический (-ских) отношений…».

(էջ 337) «По мнению американского эксперта Дейвид(-а)Филипс(-а)…»:
(էջ 337) «Если греки продолжали бы жить в Эгеях, а армяне в разных местах Турции, я сомневаюсь, что тогда была (-ло) бы сегодняшнее турецкое государство». վերափոխված տարբերակում էջ 338-ում նոր սխալ. «…был бы сегодняшнее турецкое государство…».

(էջ 338 վերափոխված տարբերակում) «…, что турецкая сторона всячески старалась добытая(-ться) совмещения процессов Карабахского урегулирования…».

(էջ 338 վերափոխված տարբերակում) «Это заявление Эрдогана вызвал (-ло) критику в мировой прессе…».

(էջ 340) «…блокирование…была расценена…».

(էջ 353) «Для армянской стороны главной стратегической задачей в первую очередь виделось дистанциирование Анкары от Карабахского проблемы и его разрешения…».

Բովանդակային առումով ևս ատենախոսությունը ցուցադրում է հեղինակի բացարձակ դիլետանտիզմը, տեքստում բազմաթիվ են այնպիսի անկապ բառակույտեր, որոնց մի չնչին մասը շտկելու համար վարձու ռուսագետները նոր նախադասություններ են հորինել կամ պարզապես ջնջել են դրանք, ինչպես`

(էջ 148) «…поиски новых национальной (-ных) идей…, а также зарождающий (-щийся) национализм тесно переплеталось(-лись) с внешней политике (-кой) этих государств… история, а точнее ее субъективная интерпретация со стороны этих республик стала одним из инструментов на претендации (претензию) лидера в регионе (???) культурно-исторический фактор во внешней политике государств».

(էջ 193) «Карабахской (-ский) конфликт…».

(էջ 205) «…ограниченность тюркской солидарности. Карабахском вопросе на тюркских саммитах».

(էջ 252) «…турецкая сторона отдавало (-ла) предпочтение…».

(էջ 297) «Источники в российских спецслужбах считают, что действия просепаратистских сил пользуются открытой поддержкой некоторых турецких официальных лиц. Так, в прошлом году Абдулхалюк Чай (?).»:

(էջ 305, ծան. 114) «Один из исламистов в Баку в последствии признался, что атаки на посольства США и Израиля в Баку не были совершены «чтобы не испортить хорошие отношения в Азербайджане». (վերափոխված օրինակում ծան.114-ում բերված հայտարարությունը ուղղելու փոխարեն պարզապես ջնջել են-երևի ռետինով).

(էջ 312) «Как видно из вышеперечисленных фактов, агрессивная политика Турции и Азербайджана в отношении НКР и Республики Армения идет вразрез международным обязательствам, и являются (-ется) конкретными правлениями (проявлениями) экспансионистской и колониальной политики».

Ցավոք, նույն համատարած անգրագիտությունն է ԲՈՀ-ի հանձնարարությամբ վերափոխված տարբերակում, որը 3-րդ անգամ հանձնարարված է հիմնավորապես ուղղել ԲՈՀ-ի 28.08.2012 թ. նոր որոշմամբ.

էջ 57. «…Азербайджан представил территориальные притязани (- ния)…».

էջ 57. «…прямой кор(р)идор на(в) Турцию.».

էջ 59. «…нейтралитет армянских сил(,) находящегося (-щихся) в самом городе Баку…».

Էջ 63. «…турецкие войска… приступили к реализацию(-ции) военной операции…» (приступили к военным операциям).

էջ 65. «…турецкие военные вплотную взялись за «усмирение» Карабаха и насильственного(-нное) обеспечения(-ние) лояльности…».

Էջ 95. «…в заключении своего(-ей) пантюркистской речи…».

էջ 113.«…был и небези(ы)звестный Нури-паша…»:

էջ 114, տող 3. «…предъявила требования к (?) Турции…».

տող 9-10. «…началао (?) Холодной войны и опасносьт (-ость) …». տող 25. «…считался для Турцией(-ии)…». տող 27-31.«Султанские приказы… свидетельствует(-уют)…в турецком военно-политическом истеблишменте, которое(-ый) …разработали(-тал) беспрецедентный по масштабом(-бам) план Геноцида армян…». էջ 345. «Республики(-ка) Армения в ходе процесса проявилась как предсказуемый партнёр…Турция исчерпала свой ресурс оправдания и подгона процесса под себя»(???).

Հ.Դեմոյանի գիտական մակարդակը և ցինիկ վարքը բնութագրող փաստեր

Վերևում նշված լեզվաոճական և բովանդակային բազմաթիվ կոպիտ բացթողումներից զատ, ատենախոսության մեջ քիչ չեն նաև քաղաքական և ազգային հայեցակարգի տեսանկյունից վտանգավոր մտահանգումներ ու ցուցումներ: Նշենք դրանցից ընդամենը մի քանիսը.
1. Սեղմագրի նորույթների բաժնում (էջ 27-28) բառիս բուն իմաստով բացակայում է գիտական նորամուծությունը. այսպես, նշվում է իբրև թե «աշխատանքը կոչված է պսակազերծելու թուրքական չեզոքության միֆը ղարաբաղյան պրոբլեմում» (էջ 28): Նախ, §ղարաբաղյան պրոբլեմ¦ անհիմն արտահայտության փոխարեն միջազգայնորեն ընդունված է «ղարաբաղյան հակամարտություն» արտահայտությունը, որի հիմնապատճառն է ինքնորոշման հետևանքով Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմը: Իսկ «թուրքական չեզոքության» միֆը Դեմոյանն ինքն է ստեղծել և ոչ թե §պսակազերծել¦: Թուրքիայի ագրեսիվ դերը (ոչ թե չեզոքությունը) բացահայտել են շատ ուրիշ հայ և օտարազգի հեղինակներ նախքան այս ատենախոսությունը, ինչպես ցույց է տվել թուրքագետ Գրիգոր Արշակյանը «Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում 1991-2001 թթ.» գրքում (Երևան 2009):
2. Ատենախոսության 253-րդ էջում Դեմոյանը ցույց է տալիս թուրքական զորքի անմիջական մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում’ բերելով Մոսկովյան «Литературная газета»-ի հաղորդումը և չնշելով հեղինակին. «1992 թվի վերջին Թուրքիայից Ադրբեջան է ուղարկվել 5-6 հազար սպա և զինվոր` Ղարաբաղի դեմ պատերազմելու համար»- այսինքն` կարևորագույն տեղեկությունը դարձյալ լրագրական մակարդակով: Ընթերցողին կարող է զարմացնել այն պարզ հարցը, թե սեպտեմբերին թերթն ինչպե՞ս կարող էր տեղեկություն տալ տարեվերջին կատարվածի մասին: Այստեղ «պատմաբանը» փայլում է իր բացակայությամբ, մինչդեռ նրա առջև բաց էին ՀՀ Պաշտպանության և Արտգործ նախարարությունների արխիվները’ իրողությունը պաշտոնական փաստաթղթերով բացահայտելու համար:
3. Ատենախոսության մեջ և սեղմագրում փորձ է արվում սրբագրել Թուրքիայի պետական արտաքին քաղաքականությունը մինչև Խորհրդային Միության փլուզումը: Հայցորդն այնպես է ներկայացնում, իբր «քեմալական գաղափարախոսության հիմքում ընկած էր Թուրքիային սահմանակից երկրների ներքին գործերին չմիջամտելու դոկտրինը». «Геополитические изменения после распада СССР и окончания холодной войны подтолкнули также к пересмотру кажущейся незыблемой кемалистской идеологии и основанной на ней турецкой внешнеполитической доктрины, что в основном проявилось в необходимости пересмотра политики невмешательства Турции в события в сопредельных с Турцией регионах» (автореферат, стр.33):
Այստեղ ևս կարելի է ասել’ որտեղ Դեմոյանն է, այնտեղ բացակա է պատմաբանը, քանի որ նա բացարձակ անտեղյակ է, որ Թուրքիան 1974թ. ներխուժեց Կիպրոս և զավթեց նրա հյուսիսային մասը՝ հույն մեծամասնությանն արտաքսելով կղզու հարավային կողմը: Եվ տարիներ շարունակ Կիպրոսի և այլ տարածքների համար սպառնալից հակամարտության մեջ է եղել Հունաստանի հետ: 1939 թվականին Թուրքիան Սիրիայից բռնազավթել է Ալեքսանդրետի սանջակը, 1980-ական թվականներից սկսած բազմիցս ներխուժել է Հյուսիսային Իրաք և այլն: Դեմոյանի այս թեզը պատմաքաղաքական վտանգավոր սխալ է, քանի որ նա այդպիսով սքողում է քեմալական Թուրքիայի ագրեսիվ էությունը: Ի դեպ, քեմալականության համակողմանի բնութագրմանը անդրադարձել են վերջին 20 տարում մի շարք հայ թուրքագետներ, որոնք մատնանշում են քեմալականության այլատյաց և ագրեսիվ բնույթը բացահայտող վեց հատկանիշ: Նման գիտական երկերը նույնպես դուրս են մնացել Հ.Դեմոյանի տեսադաշտից: Ինչպե՞ս կարող է ՀՀ ԲՈՀ-ը անտարբերությամբ ընդունել իր իսկ մասնագիտական խորհուրդներում պաշտպանած գիտական աշխատանքների անտեսումը քննարկվող աշխատության մեջ – հանգամանք, որ վկայում է Դեմոյանի ոչ միայն գիտական անբարեխղճության, այլև ինքնագոհ մեծամտության մասին: Այստեղ ևս Դեմոյանն ինքն է §Թուրքիայի չեզոքության¦ միֆ ստեղծողը և ոչ թե §պսակազերծ¦ անողը:
4. Դեմոյանն առանց պատշաճ գնահատական տալու լայնորեն օգտագործել է ադրբեջանամետ, թուրքամետ և թուրք պրոպագանդիստների (Ա.Ալշտադտ, Թ.Սվենտոխովսկի, Ա.Գյորգյուլու և այլք) գրվածքները, ինչը ընթերցողին կարող է մոլորության մեջ գցել այդ աչառու հեղինակների նկատմամբ, ովքեր աչքի են ընկնում պատմությունը կեղծելու և փաստերը գլխիվայր շրջելու մոլուցքով: Ատենախոսության մեջ դրանք վկայակոչվում են առանց համապատասխան բնութագրման, որը կօգներ ընթերցողին ճիշտ պատկերացում կազմելու դրանց մասին: Սրան հակառակ, շատ ճամփորդող և հայհոյախոսություններով բազմազբաղ «էքսպերտը»գաղափար իսկ չունի կամ միտումնավոր կերպով շրջանցում է Ղարաբաղի հարցն ու Թուրքիայի քաղաքականությունը միանգամայն անաչառ կերպով քննած հայ և օտարերկրացի մի շարք հեղինակներին և նրանց ուսումնասիրությունները:Ահա թե ինչու նրա ատենախոսությունը ոչ այլ ինչ է, քան լրագրական հաղորդումներն իրար կցոնած հավաքածու:
5.Ատենախոսության վերջում, որպես ՀՀ Արտգործգերատեսչությանն ուղղված առաջիկա տասնամյակների առաջադրանք՝ Դեմոյանը հրամցնում է այնպիսի արտառոց կոչեր, որոնք հղի են քաղաքական և դիվանագիտական լուրջ սպառնալիքներով: Այսպես, ատենախոսության 353-354 էջերում կոչ է արվում ստեղծել մի հանձնաժողով, որը միջազգային իրավաբանական փորձաքննության կենթարկի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի Իրավարար վճռի լեգիտիմությունը Հայաստանի Հանրապետության սահմանների մասին. «Должным образом исследовать и получить международную юридическую экспертизу о легитимности Арбитражного решения Президента США Вудро Вильсона о границах Республики Армения»: Ո՞ւմ է ուղղված այս կոչը: Համենայն դեպս՝ ո’չ Հայաստանին և ո’չ էլ հայերին: Միջազգային իրավունքի և դիվանագիտության հայ մասնագետները երբեք կասկածի տակ չեն առել ԱՄՆ նախագահի Իրավարար վճռի լեգիտիմությունը և շարունակ շեշտել են, որ ըստ ԱՄՆ օրենքների այն ենթակա չէ վերանայման: Փորձաքննության կարիք ունի հակառակորդ կողմը, որը նպատակ է հետապնդում փորձաքննությամբ հերքել Իրավարար վճռի լեգիտիմությունը, ինչը և ասված է ատենախոսության մեջ:
6. Այնուհետև եզրափակիչ հանձնարարականներում բաց տեքստով կոչ է արվում, թե «Անկարային անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ քրդական ճակատում ռադիկալացումը և իրավիճակի սրացումը չեզոքացնելու համար» – «Анкаре необходимо предпринять конкретные шаги по нейтрализации дальнейшей радикализации и эскалации ситуации на курдском фронте» (стр.348): Ստացվում է, որ Դեմոյանի հանձնարարականը ուղղակիորեն հասցեագրված է Թուրքիայի ղեկավարությանը՝ չեզոքացնելու քրդական ռադիկալիստական շարժումը կամ «քրդական սեպարատիզմը», ինչպես անվանում է Հ.Դեմոյանը քրդերի ազգային ինքնորոշման շարժումը նույն էջում: Փաստորեն, Դեմոյանն իր «դոկտորական ատենախոսության» մեջ առաջ է քաշում այնպիսի քաղաքական վնասակար կոչեր, որոնք կարող են հասցնել հայ-քրդական հարաբերությունների սրման ոչ միայն Թուրքիայում, այլև նրան սահմանակից քրդական շրջաններում:

7. Այս և շատ ուրիշ քաղաքական ու հակազգային վտանգավոր միտումներն աշխատանքում պատահական չեն և հետևանք են նախորդ տարիներին Դեմոյանի թույլ տված անպատասխանատու ու անհավասարակշիռ ելույթների, որոնք բազմիցս հարուցել են Հայաստանի և սփյուռքահայ հասարակայնության զայրույթը (հիշենք ամերիկահայ գործիչների Բաց նամակը ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, Սփյուռքի և մյուս նախարարներին. lurer.com 18. 04. 2011 թ.): Այսպես, 2009 թ. ապրիլի 30-ին Panarmenian.net կայքում նա առանց այլևայլության հայտարարել էր. «Որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն և այդ ոլորտի փորձագետ’ ես լուրջ վտանգ եմ տեսնում «ցեղասպանություն» բառի օգտագործման մեջ, քանի որ դա ձեռնածությունների առիթ է տալիս¦, ավելացնելով, թե իր համար ավելի նախընտրելի կլիներ, եթե Բարաք Օբաման նախընտրական արշավի ժամանակ առհասարակ չխոստանար ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մեր կողմից ասենք, որ դա նախընտրելի կլիներ ոչ միայն Դեմոյանի, այլև թուրքական ղեկավարության համար, որը դրանից մեկ շաբաթ առաջ’ ապրիլի 24-ի նախօրյակին լրջորեն տագնապած էր ԱՄՆ նախագահի շուրթերով 1915 թվականի զարհուրելի կոտորածների նկարագրությունից և դրանք հայերեն «Մեծ Եղեռն» անվանելու համար: «Ցեղասպանություն» բառից հրաժարվելու նույն կոչով Դեմոյանը հանդես է եկել նաև ԱՄՆ-ում: Ըստ էության, «ցեղասպանություն» բառից հրաժարվելը այլ բան չէ, քան Հայոց ցեղասպանությունը հերքելու ձեռնածություն:

8. 2008 թվականի սեպտեմբերի 25-ին Լոնդոնի նշանավոր «Էկոնոմիստ» պարբերականը հրապարակեց Դեմոյանի հայտարարությունը, իբր «Քեմալ Աթաթյուրքը՝ ժամանակակից Թուրքիայի հայրը, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ու նրանից հետո հարյուրավոր հայ կանանց և մանուկների է փրկել Օսմանյան ուժերի զանգվածային կոտորածներից¦: Այնինչ, դրանից 3 տարի առաջ՝ 2005 թվականի ապրիլի 25-ին «Голос Армении» թերթին նա հայտնում է տրամագծորեն հակառակ տեսակետ. «Ոչ այլ ոք, քան Աթաթյուրքն է հրամայել հայ կանանց և մանուկներին ողջ-ողջ այրել երկաթուղային վագոններում՝ Կիլիկիայից ֆրանսիացիների նահանջելուց հետո»:

Ապշել կարելի է՝ ի՞նչն է ստիպում ցեղասպանության «էքսպերտին» բացարձակ ստահոդ կեղծիք տարածել Քեմալ Աթաթյուրքի` հայերին տածած «բարեգութ» վարմունքի մասին:
Դեմոյանը մեղադրում է ուրիշներին իր մենագրությունից գրագողություն անելու համար: Պարզվում է, որ խոսքը վերաբերում է նրա կազմած և Բաբկեն Հարությունյանի գիտական խմբագրությամբ լույս տեսած «Հայկական զինանշաններ, դրոշներ, պետական պարգևներ» (Երևան 2008 թ.) ալբոմին, որը մենագրություն անվանելը պարզապես տգիտություն է, քանի որ մենագրությունը որևէ հեղինակի ստեղծագործությանը կամ գիտական հիմնահարցերին նվիրված ծավալուն ուսումնասիրություն է, որը ոչ մի կերպ չի կարելի նույնացնել «նկարների ալբոմի» հետ: Գալով գրագողության հարցին` ամերիկաբնակներ` մաթեմատիկոս Հարո Մհերյանը և Ստեփան Սարգսյանը «Հայագիտության եղեռն Հայաստանում» հոդվածում (lragir.am 15 մարտի 2012) ցույց են տվել, որ իրականում Դեմոյանն ինքն է իր 96-էջանոց ալբոմը կազմելիս կողոպտել հանգուցյալ պատմաբան Ռաֆայել Մաթևոսյանի նույնանուն «Հայկական զինանշաներ» գիրքը (2002թ.), որի միայն առաջաբանն է կազմում 96 էջ: Եվ այս փաստը բավական է, որ Պատմության ինստիտուտի մասնագիտական խորհուրդը քննության առներ գիտական էթիկային անվայել երևույթը և վերանայեր Դեմոյանի ատենախոսությանը իր տված առանց այդ էլ անհիմն եզրակացությունը:

Դեմոյանն առանձնակի ցինիզմով և ամբարտավանությամբ անվանարկում է բոլոր նրանց, ովքեր համաձայնել են մատնացույց անել իր անգրագիտությունը, ինչպես և քաղաքական վտանգավոր «հրահանգումները»՝ անվանելով բոլորին «լումպեններ» և «լումպենացածներ» և մոռանալով, որ քիչ տարիներ առաջ ինքը, Գյումրվա գյուղերից հայտնվելով Երևանում` իսկական «լումպենի» կարգավիճակով, բոլորովին անվաստակ նվեր ստացավ պատրաստի մատուցված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Մեզ՝ «լումպեններիս» մնում է հարցնել` որտեղից է դուրս պրծել այս «հանկարծահայտ աղան», այս «անհայտ մեծ պարոնը», որը տղամարդ-ընդդիմախոսներին գոտկատեղից ներքև հարվածներ է հասցնում, իսկ ընդդիմախոս կանանց գոտկատեղից ներքև առաջարկություններ անում «ֆեյսբուք»-ում՝ ինտերնետ կայքը շփոթելով Հայոց ցեղասպանության թանգարանի իր առանձնասենյակի հետ:

«Հրապարակ» թերթի օգոստոսի 23-ի համարից (էջ 8) մեջ ենք բերում հայ կանանց ուղղված Դեմոյանի ցինիկ խոսքը՝ «Հարգելի Զառա և Անուշ, ցանկանում եմ իմ հերթական հաղթանակը՝ դոկտորական ատենախոսության հաջող պաշտպանության ու հաստատման տեսքով, նվիրել նաև Ձեզ՝ որպես թույլ սեռի գեղեցիկ ներկայացուցիչների: Եղեք միշտ հաղթողների հետ, թե չէ կյանքը շատ կարճ է…Սիրելի…, քանի որ ես Ձեր հետ ծանոթ չեմ, սակայն արդեն ծանոթացա Ձեր տեքստի միջոցով, ուստի ընկերաբար խորհուրդ եմ տալիս ձեռնպահ մնալ ուրիշների, հատկապես տղամարդկանց մարմնի մասերը չափելուց…»: Հայ աղջիկների հանդեպ թույլ տված այս լպիրշ առաջարկություններից զայրացած՝ բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուլզադյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին միանգամայն իրավացի անվանել է «ստոր եղեռնագործ»: Էլ ինչու ենք զարմանում, երբ Միջագետքի անապատներում անպաշտպան կանանց հանդեպ իրենց «հաղթող» պատկերացնող թուրքերն ու չերքեզներն էին ամենտեսակ լկտիություններ անում:

Մեզ անհասկանալի է, թե ինչպես կարելի է Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի քարտուղար նշանակել մեկին, որը վտանգավոր է համարում «ցեղասպանություն» բառը և ստահոդ տեղեկություններ է հաղորդում անգլիախոս վիթխարի լսարանին՝ Քեմալ Աթաթյուրքի սուտ բարեսրտության և հայ կանանց ու երեխաների նկատմամբ ցուցաբերած հնարովի «օգնության» մասին:

Եվ վերջապես անհասկանալի է, թե ինչպես կարող են ՀՀ նախագահության աշխատակազմից հովանավորել մեկին, որն իր ատենախոսության մեջ հայ-թուրքական արձանագրությունների արձագանքներին անդրադառնալիս բառացի գրում է հետևյալը. «Острая критика последовала в армянских общинах Диаспоры, что проявилось с резко негативной критикой в адрес армянской делегации во главе с Президентом РА Сержем Саргсяном в ходе поездки в Бейрут, Париж и Лос-Анджелес» (стр. 333). – «Սուր քննադատություն հաջորդեց Սփյուռքի հայկական համայնքներում, որն արտահայտվեց խիստ բացասական քննադատությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակության հասցեին՝ Բեյրութ, Փարիզ, Լոս-Անջելես կատարած ուղևորության ընթացքում»: Նույնն ենք կարդում վերափոխված տարբերակում): Եզրակացությունը թողնում ենք ՀՀ նախագահին: Իսկ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ՀՀ նախագահից և ՀՀ ԳԱԱ նախագահից պահանջում ենք օր առաջ ազատագրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նրա ՎԱՅ-տնօրենից»։

Ալբերտ Մուշեղյան` բանասիրական գիտությունների դոկտոր,
Հասմիկ Գուլակյան` լրագրող,
Հովիկ Վարդումյան` գրող, ազատամարտիկ,
Ազատ Սարգսյան` ֆիզմատ գիտությունների թեկնածու,
Դավիթ Գյուլզադյան` բանասիրական գիտությունների թեկնածու

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս