Բաժիններ՝

Մովսիսյանը հեռանալու ցանկություն չի հայտնել. Մուսլին

Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Կրասնոդար»«Զենիթ» հանդիպումից առաջ տանտերերի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը «Սպորտ»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին:

«Մովսիսյանը դեռ աճելու տեղ ունի, քանի որ շատ երիտասարդ է: Նա պետք է շարունակի աշխատել նույն կերպ, քանի որ մեծ ներուժ ունի:
Յուրան հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն մեր թիմը հարձակվողական ֆուտբոլ է ցուցադրում, և այս փաստն օգնում է նրան բարելավել իր ռմբարկուական ցուցանիշները: Այսինքն՝ նրա գոլերը նաև թիմի մյուս անդամների շնորհնքն է: Մովսիսյանը դեռ մնում է «Կրասնոդարում»: Չնայած դա փոքր ակումբների ճակատագիրն է: Երբ մեծ ակումբներն առաջարկություն են անում, իսկ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ, ապա նրան անհնար է պահել: Դեռևս Մովիսիյանը հեռանալու ցանկություն չի հայտնել: Սակայն եթե դա տեղի ունենա, մենք նոր հարձակվող կփնտրենք», – նշել է Մուսլինը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 10 տուրից հետո 9 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս