Բաժիններ՝

Հայ ուսանողները ալգորիթմ են գրում Samsung-ի համար

Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների մի խումբ ալգորիթմ է գրում Samsung ընկերության համար, որը կիրառվելու է ընկերության սարքավորումներում: Այդ աշխատանքները ղեկավարում է ակադեմիկոս Գուրգեն Խաչատրյանը: Ուսանողների գրած ալգորիթմը պատվիրվել է Samsung ընկերության Կորեայի և Ուկրաինայի մասնաճյուղերի կողմից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, համալսարանի ընդունելության տնօրեն Փերուզ Թասլաքյանը:

Նրա խոսքով՝ ուսանողների գրած ալգորիթմը վերաբերում է կրիպտոգրաֆիայի ոլորտին կամ, այսպես ասած` գաղտնագրությանը: Նշենք, որ Գաղտնագրությունը կամ ծածկագիտությունը (Հունարեն κρυπτός, kryptos, «գաղտնի, թաքնված»; և γράφειν, gráphin, «գրել», կամ -λογία, -logia, «սովորել») գիտություն է ինֆորմացիայի գաղտնիության ապահովման և իսկությունը, լրիվությունը ստուգելու և ապահովելու, նաև հեղինակներին պարզելու ու հաստատելու մասին։ Կրիպտոգրաֆիան ուսումնասիրում է ինֆորմացիայի գաղտնագրման եղանակները:

«Ընկերությունը չի ասում, թե գրված ալգորիթմը կոնկրետ որ սարքավորման մեջ է կիրառվելու, սակայն հասկանալի է, որ այդ ալգորիթմը կարող է կիրառվել Samsung ընկերության տարբեր գործիքների մեջ և այդպիսով ապահովել ծրագրի պաշտպանությունը, որպեսզի որևէ մեկը չկարողանա կոտրել որևէ սարքավորման ծրագիրը և ինֆորմացիան գողանալ»,- ասաց Փ. Թասլաքյանը՝ ավելացնելով, որ բավական բարդ ալգորիթմներ են դրանք, որպեսզի որևէ մեկը չկարողանա կոտրել ծրագիրը:

Պրոֆեսորի տեղեկացմամբ,  համալսարանի մեջ տարբեր ծրագրեր են իրականացվում, և հայ ուսանողներն աշխատում են տարբեր արտադրական ոլորտի ընկերությունների հետ, տեխնոլոգիական արտադրությունից մինչև սննդի արդյունաբերություն, իսկ այդ ամենը՝ շնորհիվ տարբեր կապերի և հյուրերի, որոնք պարբերաբար այցելում են համալսարան և հետաքրքրվում են ուսանողների աշխատանքներով:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս