Ասեք` ո՞ր մասն է փլուզվում, գնամ` պահեմ

«Բոլորիդ հրավիրում եմ գնալ Գյումրի եւ տեսնել նորակառույց հիվանդանոցը. նման կառույց դեռ չկա հանրապետությունում: Եթե փլուզվող հատված կա, ասեք ինձ՝ գնանք պահենք չփլուզվի»,- անդրադառնալով մամուլում հրապարակված այն լուրերին, թե Գյումրու նորակառույց բազմապրոֆիլ հիվանդանոցը կառուցվել է որոշակի թերություններով և, որ հնարավոր է մի հատվածը փլուզվի, ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

«Ախր դա էնպիսի մի կառույց է, որ նույնիսկ արտերկրից բժիշկներ են գալիս: Մենք որպես տուրիստական վայր՝ տանում ենք Գյումրու հիվանդանոցը ցույց ենք տալիս»,- ասել է նախարարը: Լուծվեցի՞ն արդյոք հողատարածքի հետ կապված խնդիրները` ԳԱԼԱ-ի հարցին, Դերենիկ Դումանյանը պատասխանել է. «Դա քաղաքապետարանի և ինչ-որ անձի հետ կապված խնդիր է, որքան ես գիտեմ` դա դատական պրոցեսում է, առողջապահության նախարարությունը, որպես երրորդ կողմ ներգրավված է այդ խնդրի մեջ, կարծեմ, թե դրա հետ կապված որևէ որոշում չկա»:

 

Տեսանյութեր

Լրահոս