Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը ստացավ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին «Շախտյորի» առաջատարներ Դարիո Սրնան և Հենրիխ Մխիթարայանը ժամանել էին Դոնեցկի ազգային համալսարանի տնտեսա-իրավական ֆակուլտետ։ Հենրիխն ճանաչվել է անցած ամսվա լավագույն ֆուտբոլիստ, իսկ «Շախտյորի» երկրպագուները  «Դնեպրի» դարպասը խփած Սրնայի գոլը լավագույնն էին ճանաչել սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Երկու ֆուտբոլիստները Համալսարանում ստացան իրենց մրցանակները և զրուցեցին ուսանողների հետ։

Մթնոլորտը բավականին ուրախ է եղել։ Այն հարցին, թե քանի գոլ է խելու Հենրիխը, վերջինս պատասխանել է, որ այնքան, որքան փոխանցում կկատարի Սրնան։ Մխիթարյանին հարցրել են նաև, թե ինչ տիպի կին է նա նախընտրում․ «Կարևորը՝ լավ մարդ լինի։ Իսկ թե շիկահեր կլինի կամ թխահեր, կարևոր չէ»։

Մխիթարյանը նաև ասել է, որ չի մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին․ «Մենք «Շախտյորի» ֆուտբոլիստներ ենք և այլ ակումբների մասին չենք մտածում։ Եթե մենք այստեղ ենք խաղում, ուրեմն սիրում ենք այս թիմը։ Այլ ակումբների առաջարկների մասին դեռևս չենք մտածում»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս