259 թափուր հաստիք` մարզային բուժհաստատություններում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր հայտարարեց, որ մարզային բուժհաստատություններում 259 թափուր հաստիք կա: Խնդիրը լուծելու համար նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել բժշկական կրթություն ստացող ուսանողների հետ. 30 շրջանավարտ արդեն տվել է իր համաձայնությունը՝ մարզերում աշխատելու համար:

«Գրեթե բոլոր մարզերում մենք կառուցել ենք խոշոր բժշկական կենտրոններ, որոնք հագցված են ժամանակակից տեխնիկայով, բայց դեռևս շարունակվում է հիվանդների հոսքը Երևան: Մարզերում և Երևանում, օրինակ, պետպատվերի գինը նույնը չէ: Նորմալ ֆիզիոլոգիական ծնունդը  մարզերում գնահատվում է 97.000 դրամ, իսկ Երևանում՝ 135.000 դրամ: Բոլոր գներն իմ հրամանով արդեն հավասարեցվել են: Մարզերում գինը բարձրացել է և դարձել 107.000, իսկ Երևանում՝ իջեցվել և դարձել 107.000 դրամ: Ծննդօգնությունը սրանով  դառնում է մարզային, և Երևան տեղափոխվելու դեպքում հիվանդը ստիպված կլինի վճարել»,- նշեց Դերենիկ Դումանյանը` հավելելով, թե մարզային բուժհաստատություններում անձնակազմի աշխատավարձը բավական ցածր է, ինչի հետևանքով՝ նրանցից շատերը բարվոք վիճակում չեն գտնվում:

 

Տեսանյութեր

Լրահոս