ՕԵԿ-ը ՀՀԿ-ից հետ չմնալու խնդիր չունի՞

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ ՕԵԿ խմբակցությունը կողմ քվեարկեց «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագրին, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում անվտանգության համակարգի մեջ լինելը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կազմակերպության կարևոր բաղկացուցիչներից մեկն է: Իհարկե, առաջին բաղկացուցիչը մեր բանակն է և պաշտպանական համակարգը:

Եվ այս տեսանկյունից ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը և այս համագործակցության առավել մեծ չափով հստակեցումը, իհարկե, բխում է նաև մեր մոտեցումներից: Խնդիրը, որ առաջադրվում էր այս համաձայնագրին Հայաստանին միանալուն, այն է, որ առաջին կետով ասվում է, որ անհրաժեշտ է համաձայնություն, սակայն երկրորդ կետն, ըստ էության, հավասարակշռում է առաջին կետը և ցույց է տալիս, որ ցանկացած տարաձայնությունների դեպքում դրանք լուծվում են քննարկումների արդյունքում: Այսինքն` այստեղ խնդիր չի առաջանում մեր ինքնուրույնության հետ կապված, ինչպես նշվեց որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից»:

Իսկ մեր դիտարկմանը, թե այնպիսի տպավորություն է, որ ՕԵԿ-ը չի ուզում ետ մնալ ՀՀԿ-ից` հաշվի առնելով վերջին երկու կարևորագույն քվեարկությունների շուրջ իրենց համակարծությունը, ՕԵԿ պատգամավորն պատասխանեց. ««Օրինաց երկիր» կուսակցությունը մշտապես քվեարկում է իր դիրքորոշումներին համապատասխան, և մեր ելույթի ժամանակ ասացինք, որ մենք կոալիցիոն քաղաքական ուժ ենք այս ստատուսում, միաժամանակ`մեր պատգամավորներն ազատ էին իրենց խղճի մտոք իրենց դիրքորոշումներն արտահայտելու»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031