Ոստիկանությունը դեռ ոչինչ չի հայտնաբերել Խոսրովի արգելոցում որսագողության փաստով

Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության՝  սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Արտաշատի  բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս:
Սեպտեմբերի 26-ին  «hetq.am» ինտերնետային կայքէջում տեղադրված տեսանյութի հիման վրա դեպքի վայր մեկնած  ոստիկանության ծառայողները Խոսրովի պետական արգելոցից դուրս` Լանջազատ գյուղի համայնքային արոտավայրում, հայտնաբերել են մոխիր, 2 դատարկ օղու շիշ և պոլիէթիլենային տոպրակ` արնանման հետքերով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս