Գերմանիայի առաջիկա դաշնային ընտրություններում հայտնի է կանցլեր Անգելա Մերկելի մրցակիցը

Գերմանիայի ֆինանսների նախկին նախարար Պեեր Շտայնբրյուկը հաջորդ տարի կայանալիք դաշնային ընտրություններում կդառնա կանցլերի պաշտոնում սոցիալ-դեմոկրատների թեկնածուն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Այո, մենք կարող ենք հաստատել այդ տեղեկությունը»,- հայտնել է աղբյուրն այն բանից հետո, երբ Bild թերթում տեղեկություն է հայտնվել Շտայնբրյուկի առաջադրման մասին:

Այսպիսով՝ Շտայնբրյուկը կդառնա գործող կանցլեր Անգելա Մերկելի մրցակիցը: Մերկելը Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարն է:

Աղբյուրները հաստատում են, որ հօգուտ Շտայնբրյուկի՝ նախընտրական մրցապայքարին մասնակցությունից հրաժարվել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներ Զիգմար Գաբրիելն ու նախկին արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմայերը:

Նշենք, որ Պեեր Շտայնբրյուկը երկրի ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2005-2009թթ.:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930