ԱԺ նախագահը ստորագրել է Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը և այն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Այս մասին տեղեկացնում են ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ այսօր լրացավ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո ընկած 15 աշխատանքային օրերի ժամկետը, որի ընթացքում Հայրապետյանը կարող էր հետ վերցնել իր դիմումը:

 

Համաձայն ընտրական օրենքի՝ ԱԺ պատգամավորի թափուր տեղի դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է ԱԺ պատգամավորի թափուր տեղի լրացուցիչ ընտրություններ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930