Դումանյանը՝ իր դեղագետ ընտանիքի մասին

Այսօր ԱԺ-ում առողջապահության ոլորտի 2011թ. տարեկան բյուջեի կատարողականի մասին հաշվետվության ժամանակ  Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խոսեց դեղատների գործունեության մասին:

«Էսօր ամեն մեկը մի փոքրիկ պատուհան են բացում, անուն դնում՝ դեղատուն: Էրեկ մենք նայում էինք այս խնդիրը, ուրեմն՝ հանրապետության 165-ից ավելի դեղատներում ընդամենը 50-քանիսն ա, որ դեղատուն ա կոչվում, մյուս 1600-ը՝ կոչվում են դեղատնային կրպակներ: Ինչո՞վ են առանձնացրել կրպակն ու դեղատունը՝ դեղատանը մի քանի կաթիլներ, փոշի-բան են սարքում, ռեցեպտն ունի բաժինը՝ դրանց անունը մենք դրել ենք դեղատուն, մնացածը՝ խանութներ են, դեղատնային կրպակներ»,- ասաց Դ. Դումանյանը՝ նշելով, թե այսօր մեզ մոտ դեղատները վերածել ենք խանութների:

Նաև հանդիսավոր հայտարարեց. «Ես ինքս դեղագետների ընտանիքում եմ մեծացել և ես հիշում եմ, թե մերոնք ոնց էին դեղատանը վերաբերվում, ասենք, հայրս ավարտել է Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտը  և բարձրագույն դեղագիտական կրթությամբ՝ էնտեղ հիվանդը մտնում էր, և մի հատ ճնշումն էին չափում, դեղը տալուց առաջ հարցնում էին՝ խոցային հիվանդություն չունե՞ս, ասում էին՝ սա անպայման էս օրը կօգտագործես էսինչ ժամին, եթե հանկարծ վատ զգացիր՝ գլխապտույտ-բան, միանգամից դադարեցնում ես, դիմում ես բժշկին, էսօր որևէ տեղ նման բան կա՞: Եվ ի՞նչն ա խնդիրը, որ էսպես իրար կողքի դեղատներ ենք բացում»:

 

Տեսանյութեր

Լրահոս