Վարդան Օսկանյանը հոգեբանորեն պատրաստ է կալանավորվելու
Քիչ առաջ Երևանի կոնյակի գործարանում ավարտվեց ԲՀԿ հավաքը, որտեղ, ինչպես տեղեկացրել էինք` քննարկվելու էր ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին` ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը, ինչպես նաև այն, թե ինչ դիրքորոշում պետք է արտահայտի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` ՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացված 2011թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ:
168.am-ի թղթակցի փոխանցմամբ` Վարդան Օսկանյանը հավաքից հետո ասաց. «Այս մեղադրանքներն անհիմն են, մնացած ամեն ինչ կիմանաք երկուշաբթի և կտրվի քաղաքական գնահատականը»:
Հարցին, թե Դուք հոգեբանորեն պատրա՞ստ եք կալանավորվելու` Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Հոգեբանորեն ես այլևս ամեն ինչի պատրաստ եմ»: