
Mail.ru-ն նոր բրաուզեր է թողարկել սոցիալական ցանցերից օգտվողների համար

Mail.ru Group հոլդինգը նոր բրաուզեր է թողարկել, որը կոչվում է Amigo: Նոր բրաուզերը նախատեսված է սոցիալական ցանցերից օգտվողների համար:
Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Նոր բրաուզերը հնարավոր է համակցել տարբեր սոցցանցերի՝ Facebook, BKontakte, Odnoklassniki հաշվեհամարներին:
Amigo-ն հնարավորություն է տալիս նաև Mail.ru-ի էլ. փոստին եկած հաղորդագրություններն ու նկարները հատուկ ֆունկցիայի միջոցով միանգամից տեղադրել սոցցանցերում:
Նոր բրաուզերի ալֆա տարբերակը արդեն պատրաստ է, այն կարելի է ներբեռնել այստեղ.
Իսկ թե ե՞րբ պատրաստ կլինի բրաուզերի վերջնական տարբերակը` դեռևս չի հաղորդվում: