ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

«Սեպտեմբերի 26-ին և 27-ին ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆուորեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպեցին Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:

Արտգործնախարարների հետ առանձին հանդիպումների ժամանակ համանախագահները քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները և շարունակել են հորդորել կողմերին՝ վերադառնալ ղարաբաղյան բանակցությունների էությանը: Համանախագահները իրենց մտահոգությունն են հայտնել վերջին ամիսներին առաջընթացի շոշափելի բացակայության վերաբերյալ: Նրանք վերահաստատել են խաղաղ կարգավորման հարցում իրենց աջակցությունը և պատրաստակամությունը` շարունակելու բանակցությունները», գրված է համանախագահների հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս