Ռոբերտ Մելքոնյանին «Բազազ» անունը բացարձակապես չի սազում
«Երևանի արդեն նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հրաշալի ոստիկան էր»,- ըստ «Ա1+»-ի` այս բառերով է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր բնութագրել թոշակի անցած ոստիկանին։
«Նա ամբողջ մի կենսագրություն է ապրել ոստիկանությունում և հանրապետության նախագահը անկախության օրը գնահատեց դա` պարգևատրելով հայրենիքին մատուցած ծառայության համար մեդալով»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետը:
Արդյո՞ք ոստիկանության աշխատակիցները պետք է բիրտ գործողություններ կիրառեն, ինչպես Ռոբերտ Մելքոնյանը ընդդիմության հանրահավաքների ժամանակ՝ հարցին պարոն Գասպարյանը հակադարձել է.
«Ոստիկանը բիրտ չպետք է լինի, բայց ինչ վերաբերում է Ռոբերտ Մելքոնյանին, ապա նա բիրտ չի, շատ դաստիրակված, լավ անձնավորություն է: Ես հարգում եմ այդ մարդուն, նա հարգանքի արժանի մարդ է, «Բազազ» անունը նրան բացարձակապես չի սազում: Ես նրա երեսին եմ ասել, թե զարմանում եմ քեզ ինչու են Բազազ ասում: Նա Բազազ չի իր տեսակով, առևտրական չի, նա էն չի, որ էդ անունի տակ կարելի է պատկերացնել: Նա շատ պարկեշտ, շատ խելացի ու լավ մարդ է»:
Վ. Գասպարյանը չի բացառելց, որ Ռոբերտ Մելքոնյանին դեռ կտեսնենք ոստիկանական համակարգում: