ՈւԵՖԱ-ն կողմ է սրտի համաշխարհային օրվա անցկացմանը
ՈւԵՖԱ-ն իր աջակցությունն է ցուցաբերել Wоrld Heart (WHF) ֆեդերացիային` սրտի համաշխարհային օրն անցկացնելու համար, և նշել, որ ֆուտբոլը հիանալի միջոց է առողջ ապրելակերպ վարելու և սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարելու համար:
WHF-ն երկար ժամանակ համագործակցում է ՈւԵՖԱ-ի հետ սոցիալական պատասխանատվության ոլորտում:
«Առողջ սրտի մասին պետք է հոգ տանել մանկուց` պարզապես առողջ ապրելակերպ վարելով»,-հայտարարել է WHF նախագահ Սիդնի Սմիթը:
Աջակցելով սրտի համաշխարհային օրվա անցկացմանը, որն այս անգամ շաբաթ օրն է ընկել, ՈՒԵՖԱ-ն ընդգծել է, որ ֆուտբոլը սրտանոթային համակարգի մասին հոգ տանելու լավ միջոց է, որը ներխուժել է միլիարդ տներ, ու կարող է ճիշտ ապրելակերպ ձևավորել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը