
Անդրե Սիմոնյանն ԱՄՆ-ում է

«The Beautified Project » խմբի անդամ Անդրե Սիմոնյանն ԱՄՆ-ում է: 168.am-ի հետ զրույցում Անդրե Սիմոնյանը նշեց, որ ինքն այսօր ԱՄՆ-ում է` իրենց արվեստն արտերկրի հարթակներում տարածելու, տարբեր ԶԼՄ-ներին իրենց տեսահոլովակները ներկայացնելու համար: Երգիչը պատրաստվում է տարբեր հեռուստաընկերություններով, ռադիոներով և ինֆորմացիայի տարածման այլ միջոցներով հանդես գալ, ներկայացնել իրենց արվեստը, պատմել ներկայացվող ստեղծագործությունների մասին:
«Ինչպես գիտեք, մենք պայմանագիր ունենք ամերիկյան «St. Mongoose Entertainmen»-ի հետ, որը զբաղվում է մեր արվեստը լայն զանգվածներին հասանելի դարձնելու խնդրով: Քանի որ մեզ մոտ չկան լավ գործիքավորման ստուդիաներ, մենք այստեղ պատրաստվում ենք նաև աշխատել մեր նոր երգերից մեկն ամբողջական դարձնելու վրա»,- նշեց երգիչը: