«Ես լավ երեկո եմ ակնկալում». Քրիստինե Պեպելյան

Այսօր Քրիստինե Պեպելյանն իր հանդիսատեսին կներկայանա նոր համերգային ծրագրով: 168.am-ը երգչուհուց հետաքրքրվեց, թե ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, և ի՞նչ է ինքն այսօր երեկոյան ակնկալում իր հանդիսատեսից:

«Ես շատ ինտենսիվ եմ պատրաստվել այս համերգին: Ներդրել եմ շատ հույսեր, եռանդ, հավատ, դրական լիցքեր, որ ամեն բան լավ անցնի: Երկար ժամանակ պատրաստվում էինք մեր ամբողջ խմբով: Մի հսկայական թիմ է աշխատել, որոնց ամբողջ աշխատանքը ես ներկայացնելու եմ բեմում: Մենք ունենք 22 երգ: Ինչպես գիտեք` համերգը կոչվում է իմ համանուն երգի անվանումով՝ «Շնորհակալ  եմ»: Կարծում եմ, որ նման հաճելի ծրագրերին հաճախ է պետք անդրադառնալ: Ես լավ երեկո եմ ակնկալում: Ես հույս ունեմ, որ բոլորս մեկ մարդ ենք դառնալու դահլիճում և կարողանալու ենք միմյանց լրացնել»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին:

Հարցին, թե պարային կատարումներ լինելո՞ւ են, Քրիստինե Պեպելյանը պատասխանեց. «Պարային կատարումներ լինելու են համերգային ծրագրի ընթացքում, սակայն ես, ինչպես միշտ,  պարային կատարումներով հանդես չեմ գալու: Բոլորը գիտեն, որ ես այնքան էլ պարող երգչուհի չեմ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս