Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա հրապարակային ելույթով

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավորական մանդատից հրաժարվել է` կապված նախագահական ընտրությունների հետ: Այս մասին 168.am-ի  հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` «Ժառանգության» առաջնորդի մանդատից հրաժարվելու ավելի լայն ու մանրամասն պատճառները կներկայացվեն առաջիկայում: «Րաֆֆի Հովհաննիսյանը խոսք կունենա հրապարակային ու կնշի նաև ինքնաբացարկի շարժառիթները»,- շեշտեց Մարտիրոսյանը:

Հարցին, թե արդյո՞ք սրանից կարող ենք ենթադրել, թե «Ժառանգությունը» նախագահական ընտրություններում հանդես կգա իր թեկնածուով՝ ի դեմս Ր. Հովհաննիսյանի, Ա. Մարտիրրոսյանը պատասխանեց. «Այն, որ կուսացությունն իր թեկնածուով է հանդես գալու, դա կարծես թե միանշանակ է, բայց թե թեկնածուն կլինի Ր. Հովհաննիսյանը, թե` ոչ, ինքը պետք է որոշի:  Հավանաբար, մինչև սեպտեմբերի վերջ, երբ Ր. Հովհաննիսյանը հանդես գա իր հրապարակային ելույթով, դուք կստանաք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները»:

Ա. Մարտիրոսյանը հավելեց, որ կուսակցության անդամների ճնշող մեծամասնությունը կողմ է, որ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրի հենց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս