Սոֆորան պարունակում է մեծ քանակությամբ ռուտին` տերևը և մատղաշ ընձյուղը` մինչև 4,5 տոկոս, կոկոնը` 12-17, երբեմն` մինչև 30 տոկոս։ Որպես ռուտինի հումք` բույսն ունի մեծագույն նշանակություն։
ՀՀ ֆինանսների նախարարության ,,Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան’’ գործակալության կողմից 10.09.12թ.-16.09.12թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Բըրնսի այդ շրջագայությունը միտված է Սիրիայի նկատմամբ միջազգային գործողությունների համակարգման արդյունավետության բարձրացմանը: Միևնույն ժամանակահատվածում ԱՄՆ պետքարտուղարի՝ փախստականների ու միգրացիայի հարցերով օգնական Էնն Կ. Ռիչարդը նույնպես այցելելու է Թուրքիա և բանակցություններ է վարելու Ստամբուլում, Անկարայում և Ադանայում:
2011թ. բաժնետոմսերի ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է ներկայումս գործող Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրում ընդգրկված 3 ընկերություն: Մասնավորեցումից ընդհանուր առմամբ ստացված միջոցները կազմել են 365,9 մլն դրամ:
ՀՀ դեսպանը նախագահ Սլեյմանին ներկայացրել է նաեւ մանրամասներ` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու, ապա Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու եւ հերոսացնելու վերաբերյալ:
Մամուլում արդեն երկու օր է քննարկվում է այն տեղեկությունը, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ժամանել է Նյու Յորք, որտեղ հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը ողջունել է Առաքելության նոր տնօրեն` դոկտոր Քարեն Հիլիարդին: Դոկտոր Հիլիարդը կղեկավարի Առաքելության ծրագրերն ուղղված Հայաստանում ժողովրդավարության ու կառավարման բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը,ինչպես նաև առողջապահական ու սոցիալական բարեփոխումներին:
Դրական արդյունքի դեպքում մեր հավաքականը կմնա առաջատարի դիրքերում և լուրջ հայտ կներկայացնի Իտալիայի հավաքականի հետ հոկտեմբերին կայանալիք խաղից առաջ։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության օրերս անցկացված համագումարն օգնել է նախագահի թեկնածու Բարաք Օբամային վերադարձնել իր առաջատարի դիրքը նախընտրական պայքարում: CNN հեռուստաալիքի պատվերով անցկացված հարցման համաձայն՝ Օբամային աջակցության մակարդակն ավելացել է 4 տոկոսային կետով՝ կազմելով 52%, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Օբամայի հանրապետական մրցակից, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին կողմ է արտահայտվել հարցվածների 46%-ը: Մինչ […]
«Ամեն ինչ էլ անում եմ: Ես իմ պրոդակշնն ունեմ, պրոդյուսինգով եմ զբաղվում: Այնքան խառն եմ, որ իմ անձնական կարիերայով զբաղվել չեմ կարողանում: Ալբոմ ունեմ անելու, արդեն 3 տարի է` ուզում եմ ավարտեմ, բայց չի ստացվում: Վերջին ալբոմս 2009թ. է դուրս եկել: Հոսով եմ` մինչև տարեվերջ ալբոմը կսարքեմ: Ընթացքում տարբեր ծրագրեր եմ անում»:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդները հիմնականում Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչներն են, ովքեր մասնակցել են նույն խնջույքին եւ օգտագործել են մի շարք կերակրատեսակներ։
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հատուկ հրավիրված նիստի ժամանակ տվել է «մարդու անվտանգության» սահմանումը, գրում է vz.ru-ն: Սահմանումը հաստատում է նրա` ազատության և հավասարության պայմաններում ապրելու, ինչպես նաև աղքատությունից պաշտպանվելու իրավունքները: Միաձայն ընդունված այս հատուկ բանաձևում նշվում է տվյալ պետության «ազգային պատասխանատվությունն» այդ սկզբունքների հետևողականության հարցում: Գլխավոր վեհաժողովի ընդունած հատուկ բանաձևի տեքստում ներառված են նաև […]
Երեկ Նյու Յորքում վերջապես կայացավ ԱՄՆ թենիսի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի 2012 թվականի հետաձգված եզրափակիչը։
Նեյմարն, ով ամենաշատ սուլեցներն էլ լսել նախորդ խաղում, 3 գնդակ ուղարկեց չինացիների դարպասը:
Ընտրական իրավունքների խախտման մասին ՀՔԱ Վանաձորի գրսենյակի կողմից ուղարկվել են թվով 5 հաղորդում, որից 1-ը՝ թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովին, 3-ը՝ ՀՀ ԿԸՀ, 1-ը՝ ՀՀ ոստիկանություն:
[…]
Երևանում՝ սեպտեմբերի 11-ին, 12-ի գշերը սպասվում է անձրև և ամպրոպ,12-ի ցերեկը 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
«Երբ Վովա Գասպարյանը «պուպուշ-պուպուշ» ելույթներ է ունենում, թող փոխարենը՝ ամեն մի հանցագործ ոստիկանի հետքը բռնի, ինչն այսօր գործում էր Արթիկի տարածաշրջանում: Էդ ելույթները մեզ պետք չեն, ժողովրդին պետք չեն: Ոստիկանությունը քրեական տարրերի հետ համատեղ կատարել է ընտրություն»:
Պատվո շքանշանով պարգևատրվեցին շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը։
Եթե 1974-ին առաջին երեխային կանայք ունեցել են 24 տարեկանում, 2004-ին կանանց մեծամասնությունը զարգացած երկրներում իրենց առաջին երեխային ունեցել են միայն 27 տարեկան հասակում: Ուսումնասիրելով այս տվյալները՝ նրանք հասկացել են, որ կրթության ու աշխատանքի վրա երկար ժամանակ ծախսելն է պատճառը, որ կանայք մեծ տարիքում են ունենում իրենց առաջնեկին:
«Քանի որ ամեն ինչ հարաբերական է և համեմատության մեջ է, մենք պետք է ամեն ինչ համեմատենք անցյալ ընտրությունների հետ»,- ասել է Շարմազանովը` հավելելով, որ այս ընտրությունները «բավականին դրական անցան, ժողովրդավարական ընտրություններ էին»:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Կարլես Պույոլը և Տիագո Ալկանտարան պատրաստ են խաղադաշտ դուրս գալ Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Խետաֆեի» հետ հանդիպմանը։
Օգոստոսի 12-ին՝ ժամը 04:41-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկաններ իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել: Հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն:
«Այն, ինչին մենք ականատես եղանք խորհրդարանական ընտրություններում, ըստ էության, կրկնվեց նաև այս ընտրություններում»,- ասաց Ն. Զոհրաբյանը
«Որովհետև պետությունը 70 մլն դրամ պարտք ունի մեր հիվանդանոցին, իսկ մենք այլևս չենք կարող սպասարկել պետության պատվերը: Մեր բաժնում պառկած հիվանդներից 70-80%-ը սոոցիալական այդ խմբերի մարդիկ են: Հասկանում եք, չէ՞, որ սա մասնավոր հաստատություն է, և չի կարող այդպես աշխատել: Իսկ ինչո՞ւ չեք հարցնում, թե այդ 70 մլն դրամի պարտքն ինչո՞ւ չեն մարում»,- ասաց Անոթային բաժանմունքի վարիչ Ժ. Պետրոսյանը` շեշտելով, որ հիվանդանոցը չի կարող իր հաշվին այդքան հիվանդի սպասարկել:
«Քաղաքագետ` կատեգորիա, կոչում, մասնագիտություն, չգիտեմ` դա ինչպես անվանել, և այդպիսի անմակարդակ, ոչ կոռեկտ ձևակերպումներ, ելույթներ ու արտահայտություններ, անհամատեղելի են: Չգիտեմ` ո՞վ է իրեն տվել քաղաքագետի որակավորումը, ամեն դեպքում կոչ կանեի ավելի պարկեշտ արտահայտվել, եթե ունի այդ հնարավորությունները»:
«Կարծում եմ` այս հաքերային վերջին հարձակումները լուրջ նստվածքներ թողնել չեն կարող, դրանք զուտ շարունակությունն են այն իրողությունների, ինչ ապրեց յուրաքանչյուր հայ` արտահայտելով ունեցած զայրույթն իրենց մասնագիտական նեղ տեխնոլոգիական ոլորտում»,- ասաց Ա. Եսայանը:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքով՝ թիվ 1 ընտրատարածքում սպասվող լրացուցիչ ընտրությունները քաղաքացիական սեկտորը ներկայացնող անկուսակցական քաղաքական գործիչների համար հնարավորություն կստեղծեն` ԱԺ-ում առկա անկուսակցական պատգամավորների պակասը լրացնելու համար: