
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱԵԼ հատուկ բանագնացը կայցելի Իրան

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին կայցելի Իրան: Այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին:
Բրահիմիի այցի հստակ ամսաթվի մասին չի հաղորդվում: Սակայն, Արաղչիի խոսքով, դիվանագետի այցը կհաջորդի Սիրիա այցին, որը նախատեսված է մոտ օրերս:
Բրահիմին դեռ պաշտոնապես չի հաստատել այցի վերաբերյալ տեղեկությունը:
Ավելի վաղ Ալժիրի նախկին ԱԳ նախարար Բրահիմին հայտարարել էր սիրիական ճգնաժամի կարգավորման բանակցություններում Իրանի ներգրավման պատրաստակամության մասին: Իրանը Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադի դաշնակիցն է, այն դեպքում, երբ արևմտյան ու արաբական պետությունները պահանջում են Ասադի հրաժարականը: