
Վրաստանի վարչապետի թեկնածուները բանավիճել են ուղիղ եթերում

Վրաստանում տեղի են ունեցել վարչապետի թեկնածուների միջև առաջին հեռուստաբանավեճերը: «Հանրային հեռարձակող» հեռուստաալիքի հեռուստադիտողների առջև հանդես են եկել Վանո Մերաբիշվիլին, Գիորգի Թարգամիձեն և Շալվա Նաթելաշվիլին:
«Միասնական ազգային շարժում», «Լեյբորիստական կուսակցություն» և «Քրիստոնեա – դեմոկրատական շարժում» կուսակցությունները ներկայացնող վարչապետի թեկնածուները բացել են նախընտրական հեռուստաբանավեճերի շարքը:
Ուղիղ եթերում ելույթից հրաժարվել է «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Բիձինա Իվանիշվիլին:
Հեռուստաբանավեճերի մասնակիցները հանդես են եկել ողջույնի խոսքով, պատասխանել 4 հարցի և մեկնաբանել իրենց հակառակորդների ելույթները:
Բանավեճերը հանգիստ են անցել: ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար բանավեճերը փակ են եղել:
Քաղաքական գործիչներին հարցերը բաժանվել էին դեռ սեպտեմբերի 7-ին: