
Շուկեր. Մոուրինյոն խնդրել է ավելի ուշադիր լինենք Մոդրիչի նկատմամբ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն օրերս այցելել է Զագրեբ, որպեսզի հետևի, թե ինչպես է Խորվաթիայի հավաքականի կազմում Բելգիայի հետ կայանալիք հանդիպմանը նախապատրաստվում «արքայական» թիմի կիսապաշպան Լուկա Մոդրիչը: Նա նաև հանդիպել է «Ռեալի» նախկին հարձակվող Դավոր Շուկերի հետ:
«Մոուրինյոն խնդրեց Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Շտիմացին և մեզ բոլորիս ուշադիր լինել Մոդրիչի նկատմամբ, ընդգծելով, որ նա շատ կարևոր խաղացող է «Ռեալի» համար: Ժոզեն նաև առանձնազրույց ունեցավ Մոդրիչի հետ: Իսկ ինչ վերաբերում է «սերուցքայիններին», ապա թիմը գտնվում է շատ վստահելի ձեռքերում»,- Շուկերին է մեջբերում AS-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը