
Աշխարհը Ստամբուլում տեսավ հայկական եռագույնն ու լսեց Հայաստանի օրհներգը

Քիչ առաջ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտվեց 40-րդ շախմատային օլիմպիադայի պարգևատրման արարողությունը: Հայաստանի ներկայացուցիչները 4 անգամ մեր դրոշով բարձարացան բեմ: Նախ պարգևատրվեց մեր կանանց հավաքականը` Ա կատեգորիայի թիմերի մեջ 3-րդ տեղը զբաղեցնելու համար, ապա Վլադիմիր Հակոբյանը արժանացավ 3-րդ խաղատախտակի արծաթե մեդալին, նրանից հետո Օլիմպիադայի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը ստացավ առաջին խաղատախտակի ոսկե մեդալը:
Եվ վերջում Օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի հավաքականի պատվին Ստամբուլում հնչեց Հայաստանի ազգային օրհներգն ու ծածանվեց հայկական եռագույնը: Եվս մեկ անգամ բրավո մեր շախմատիստներին, բրավո, Հայաստան:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը