
Վանաձորում վերընտրվել է գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը

Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում Վանաձորի քաղաքապետի պաշտոնում կրկին վերընտրվել է գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով` ձայների նախնական հաշվարկի արդյունքում ստացվել է հետևալ պատկերը՝ Տարոն Ապրեսյան՝ 2421, Տիգրան Գրիգորյան՝ 1287, Կարեն Թումանյան՝ 4249, Էդիկ Կարախանյան՝ 13 հազար 091 և Սամվել Դարբինյան՝ 21 հազար 321 ձայն: