Իսրաելը հրթիռակոծել է Գազան
Իսրայելի ռազմաօդային ուժերը 4 օդային հարված են հասցրել Գազայի հատվածին, հայտնում է Interfax-ը:
Իսրայելի պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ թիրախը եղել են «զինագործարանը, օբյեկտները, որոնցում ահաբեկչական գործունեություն է եղել, Գազայի հյուսիսի ստորգետնյա թունելը, որն օգտագործում են ահաբեկիչները, և Ղազայի հարավում մաքսանենգների թունելը»:
Հայտարարության մեջ ասված է նաև, որ այս հարվածները հասցվել են «ի պատասխան Իսրայելի հարավի շարունակական գնդակոծության»:
Ըստ իսրայելական կողմի՝ 2012թ.-ի սեպտեմբերի ընթացքում պաղեստինյան խմբավորումները 15 հրթիռ են բաց թողել Իսրայելի ուղղությամբ: Այս հարձակումների դեպքում հնարավոր է դարձել խուսափել զոհերից: Իսկ Իսրայելի օդուժի վերջին հարձակումից մեկ պաղեստինցի երեխա է վիրավորվել:
Անցած շաբաթ իսրայելական հարձակմանը զոհ էր գնացել 6 պաղեստինցի: Նրանք, ինչպես պարզվել էր, խաղաղ բնակիչներ էին եղել: