Ջրհեղեղ Մարտիրոս գյուղում

Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 9-ին ժամը 21.00-ից մինչև ժամը 22.00-ը Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են գյուղամիջյան ճանապարհները, լցվել տան նկուղները և անասնագոմերը, վնասել՝ գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ են պահվել Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության, տարածքային վարչությունների և տրանսպորտի բաժնի պետերը: Կստեղծվի հանձնաժողով պատճառված վնասի չափերը ճշտելու համար:

Տեսանյութեր

Լրահոս