
ՀԱԿ ավագանու խմբակցությունը` «ԲՀԿ-ական նենգ դրսևորումների մասին»

«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երևանի Ավագանու խմբակցության անունից այսօր խմբակցության անդամ անդամ Ռուբեն Թորոսյանը հայտարարություն է տարածել «ԲՀԿ-ական նենգ դրսևորումների մասին»:
Ըստ Թորոսյանի` այս հայտարարությունն իրենք ներկայացրել են նաև Հատուկ քննչական ծառայություն: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«ՀՀԿ-ԲՀԿ-ական թատրոնը ևս մի ընտրաներկայացում ցուցադրեց և,
ինչպես իրենք են հայտարարում, այն ոչնչով չտարբերվեց խորհրդարանական
մայիսի 6-ի ընտրություններից, այն է՝ համատեղ ուժերով նորից ոտնատակ
տվեցին ՀՀ օրենսդրությունը: Թերևս, միակ տարբերությունն այն է, որ ԲՀԿ-ական տրակտորները «նոր էջ են բացելու» հանրապետության 2-րդ քաղաքում, որի առիթով
սույն հայտարարությունը ներկայացնում ենք նաև ՀՔԾ:
Այո, մեզ առավելապես մտահոգում է ԲՀԿ-ական նենգ դրսևորումները
ՏԻՄ-երում «ավազակաիշխանության» ամրապնդման գործում, որից
բացառություն չէ նաև Երևանի Ավագանու ԲՀԿ խմբակցության և նրա
անդամների քառամյա բացարձակ անգործությունը կամ հնազանդությունը ՀՀԿ-ական
ապօրինություններին: Մեր խմբակցությունը շարունակելու է իր գործունեությունը
ՏԻՄ-երում օրինականության ձևավորման ուղղությամբ, անկախ
ՀՀԿ-ԲՀԿ-ական կոալիցիոն ցանկությունների կամ ախորժակի»:
«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք»
Երևանի Ավագանու խմբակցություն