Հնդկաստանում նավաբեկության հետևանքով 6 մարդ զոհվել է, 20-ը՝ անհետ կորել

Այսօր՝ առավոտյան, Հնդկաստանի արևելքում՝ Բիhար նահանգի Սոն գետում, նավը շրջվել է, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 6 մարդ, շուրջ 20-ը համարվում են անհետ կորած: Ներկայում կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ:

Ջրասույզ եղած նավը, համաձայն տեխնիկական բնութագրերի՝ կարող էր տեղափոխել միայն 14 մարդու, սակայն ողբերգության պահին այնտեղ գտնվել է 40 ուղևոր:

Մարդիկ վերադառնում էին Բխոնջպուր շրջանի գյուղերից մեկում խնջույքից: Մի քանի ուղևոր նավաբեկությունից հետո ինքնուրույն կարողացել է հասնել ափ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930