ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ընդունել է «Մարդու անվտանգության» բանաձևը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հատուկ հրավիրված նիստի ժամանակ տվել է «մարդու անվտանգության» սահմանումը, գրում է vz.ru-ն: Սահմանումը հաստատում է նրա` ազատության և հավասարության պայմաններում ապրելու, ինչպես նաև աղքատությունից պաշտպանվելու իրավունքները:

 

Միաձայն ընդունված այս հատուկ բանաձևում նշվում է տվյալ պետության «ազգային պատասխանատվությունն» այդ սկզբունքների հետևողականության հարցում:

 

Գլխավոր վեհաժողովի ընդունած հատուկ բանաձևի տեքստում ներառված են նաև մարդու քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները:

 

«Մարդու անվտանգության» վերաբերյալ սահմանում տալու նախաձեռնությունն առաջ է քաշվել դեռ 2005 թ.-ին, Նյու Յորքում կայացած Համաշխարհային գագաթաժողովի ժամանակ, ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից:

 

Տեսանյութեր

Լրահոս