Բաժիններ՝

Գվարդիոլան հաստատեց, որ հանդիպել է Ֆերգյուսոնի հետ

Մամուլում արդեն երկու օր է քննարկվում է այն տեղեկությունը, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ժամանել է Նյու Յորք, որտեղ հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։ Այդ տեղեկությունների համաձայն՝ շոտլանդացի մասնագետը Գվարդիոլային առաջարկել է հաջորդ տարի գլխավորել անգլիական ակումբը։ Ֆերգյուսոնն իր հեռանալուց հետո ցանկանում է թիմը թողնել «լավ ձեռքերում»։

Գվարդիոլան, իր հերթին, հաստատել է Ֆերգյուսոնի հետ հանդիպման փաստը՝ միաժամանակ նշելով, որ երկու գործընկերների միջև կայացած հանդիպումը բաականին կարճ է տևել։ Այս մասին հաղորդում է իսպանական Sport.es-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս