Առաջիկա օրերին փոփոխական եղանակ կլինի
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ` հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 12-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևելյան 3-8մ/վրկ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 1-3, 13-15-ը կբարձրանա 4-5, արևելյան շրջաններում 8-10 աստիճանով:
Երևանում՝ սեպտեմբերի 11-ին, 12-ի գշերը սպասվում է անձրև և ամպրոպ,12-ի ցերեկը 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: