ԱՄՆ փոխպետքարտուղարը Սիրիայի նկատմամբ քայլերի համակարգման հարցով կայցելի նաև Թուրքիա

ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսը սեպտեմբերի 10-15-ը այցելելու է Հորդանան, Իրաք և Թուրքիա: Այս մասին, ըստ թուրքական Anadolu գործակալության՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նյուլանդը:

Վերջինիս խոսքերով՝ Բըրնսի այդ շրջագայությունը միտված է Սիրիայի նկատմամբ միջազգային գործողությունների համակարգման արդյունավետության բարձրացմանը: Միևնույն ժամանակահատվածում ԱՄՆ պետքարտուղարի՝ փախստականների ու միգրացիայի հարցերով օգնական Էնն Կ. Ռիչարդը նույնպես այցելելու է Թուրքիա և բանակցություններ է վարելու Ստամբուլում, Անկարայում և Ադանայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930