
Պույոլը և Տիագոն պատրաստ են Խետաֆեի հետ հանդիպմանը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Կարլես Պույոլը և Տիագո Ալկանտարան պատրաստ են խաղադաշտ դուրս գալ Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Խետաֆեի» հետ հանդիպմանը։ Երկու ֆուտբոլիստներն էլ վերականգնվել են վնասվածքից և բավականին լավ ֆիզիկական մարզավիճակ են ձեռք բերել։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Ալկանտարան մայիսի 26-ից չի մասնակցել պաշտոնական հանդիպումներին, քանի որ սրունքի վնասվածք ուներ։ Պույոլն, իր հերթին, վերականգնվել է վնասվածքից, որը նա ստացել էր Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում «Օսասունայի» հետ հանդիպման ժամանակ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը