ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը նոր ղեկավար ունի
Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը ողջունել է Առաքելության նոր տնօրեն` դոկտոր Քարեն Հիլիարդին: Դոկտոր Հիլիարդը կղեկավարի Առաքելության ծրագրերն ուղղված Հայաստանում ժողովրդավարության ու կառավարման բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը,ինչպես նաև առողջապահական ու սոցիալական բարեփոխումներին:
Ուենալով ավելի քան քսան տարիների փորձ դիվանագիտական ծառայությունում` տիկին Հիլիարդը իր նախորդ պաշտոնում հանդիսացել է ԱՄՆ ՄԶԳ Ներկայացուցիչը Մոնղոլիայում: 2007-2011 թթ. նա Առաքելության տնօրեն էր Ջամայկայում, որտեղ կառավարում էր տնտեսական բարեփոխումների, ժողովրդավարության և կառավարման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների ներդրումների բազմամիլիոն ծրագրեր: Մինչ այդ նա Վաշինգթոնում Գործակալության Գլոբալ առողջության բյուրոյի Ռազմավարական պլանավորման և բյուջեի գրասենյակի տնօրենն էր, իսկ 2003-2006թթ.` Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի տարածաշրջանում Տարածաշրջանային տնօրենի տեղեկալը: Նրա նախորդ նշանակումների շարքում են նաև Հաիթին, Մալավին, Նիկարագուան, Օմանը և Եգիպտոսը:
Դոկտոր Հիլիարդը հանրային վարչարարության, մարդկային ռեսուրսների կառավարման և միջազգային զարգացման վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Մինչև օտարերկրյա ծառայության անցնելը նա դասախոսել է Ֆլորիդայի պետական համալսարանում և դասավանդել է հանրային վարչարարություն Արիզոնայի համալսարանում: