Այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից 2011թ. տարեկան բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ նշեց, որ տվյալ հանձնաժողովի խնդիրը ոչ թե բիզնես պաշտպանելն է, այլ մրցակցության պաշտպանությունը: «Մրցակցությունը պաշտպանելը Ձեր սուրբ պարտականությունն է,- նշեց Հ. Նաղդալյանը՝ ապա հետաքրքրվեց,- Իսկ կարո՞ղ է՝ խախտումներն են շատացել»:
«Որոշ խնդիրներ, ժամանակացույցի առումով, իրոք, եղան ֆինանսավորման հարցում, սակայն, պետք է նշեմ, որ, չնայած դրան, զգալի աշխատանքներ են իրականացվել՝ նախագծային, գեոֆիզիկական, գեոտեխնիկական, որոնք մինչև տասը մլն դոլար արժողությամբ ծրագրեր են»,- ասաց Արա Սիմոնյանը:
Ուկրաինացի պատմաբան Անդրեյ Կոզիցկու «Ցեղասպանությունը և քաղաքացիական բնակչության զանգվածային ոչնչացման քաղաքականությունը 20-րդ դարում» (Պատճառները, առանձնահատկությունները, հետևանքները) ձեռնարկը երկրի կրթության նախարարության կողմից առաջարկվում է որպես ուղեցույց հումանիտար մասնագիտություններով բուհերի ուսանողների համար:
«Շատ բաղադրիչներ էլ մեզ հուշում են, որ գազի գնի վերանայման կարիք արդեն սպասվում է՝ սպասեք-տեսնենք` մեր լիցենզավորված ընկերություններն ինչպիսի՞ հայտեր կներկայացնեն, և հետո հանրությանը կներկայանանք բաց, թափանցիկ և քննարկումներին էլ կհրավիրենք հետաքրքրվողներին՝ մեզ հետ մասնակցելու»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հարցրեց Տ. Դավթյանին, թե` որպես Էկոնոմիկայի նախարար, ուսումնասիրություններ ունի՞, թե ՀՀ տնտեսության որ ոլորտներն են ավելի շատ եկամուտներ գեներացրել պետական բյուջեից ի՞նչ է նախատեսվում այդ ոլորտների պոտենցիալը բարձրացնելու և ավելի շատ եկամուտ ապահովելու համար:
Իրանը ներկայացրել է սեփական արտադրության 14.5 միլիմետր տրամաչափի «Շահեր» դիպուկահար հրացանը ու «Նինվե» տակտիկական ավտոմեքենան, որը կշռում է 2.5 տոննա: Այս մասին, ըստ իրանական IRNA լրատվական գործակալության` հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:
«Վերջին հաշվով Ծառուկյանը ստիպված է լինելու «բացահայտել» իր երկընտրանքը` կա՛մ առևտուրի է գնում Սերժիկի հետ, կա՛մ սեփական թեկնածությունն է առաջադրում: Իհարկե, առայժմ տեսականորեն դեռ կարող է լինել նաև ՀԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը, բայց այստեղ թե՛ ՀԱԿ-ի, թե՛ իշխանության կողմից մի շարք լուրջ հարցեր են առաջանում, որոնց պետք է պատասխանի անձամբ Ծառուկյանը: Նա պետք է հասկանա ոչ միայն այն, որ Պանիկովսկու դիմախաղով ՀԱԿ-ին աչքով անելու իր վարքագիծն այլևս սպառել է իրեն, այլև այն, որ ՀԱԿ-ի հետ այդ կերպ իր հարաբերակցվելը չի կարող ապրանք դարձնել` Սերժիկից զիջումներ կորզելու իր և իր կուսակցության համար»:
Այդ երկրում արդեն իսկ լուրեր են պտտվում, թե Մամեդյարովին կարող են փոխարինել նրա առաջին տեղակալ Հաֆիզ Փաշաևով:
Հարվածի հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրով անցնող գազի խողովակին և կիսակողաշրջվել:
Այսօր ժամը 16:00-ին տեղի է ունենալու ԱԺ ՀԱԿ խմբակցության արտահերթ նիստը: Նիստի քննարկման հիմնական թեման լինելու է երկուշաբթի օրը կայանալիք ԱԺ նիստի ժամանակ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության նկատմամբ ընդհանրական տեսակետի ձևավորումը:
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող ֆինանսական օժանդակության ծրագրերը դրամաշնորհային ծրագրեր են, որոնք չեն ավելացնում հետագա ֆինանսական պարտավորություններ, ինչը շատ լավ է»,- այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ.Դավթյանը։
Հերթական քննարկումը տեղի ունեցավ այսօր ՝ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Քննարկումներին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Այսպիսով, սեպտեմբերի 30-ին Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը Հրազդան կայարանից կմեկնի 7:15՝ Երևանի «Ալմաստ» կառամատույց հասնելով 8:40-ին, որտեղին ժամը 9:00 այն կուղևորվի դեպի Սևան: Շորժա էլեկտրագնացքը կժամանի 12:15-ին: Ալմաստ կառամատույց էլեկտրագնացքը կմեկնի 15:40՝ Երևան ժամանելով 18:55, իսկ Հրազդան՝ 20:40-ին:
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն եվրո:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ հնարավոր է՝ գազի սակագնի վերանայման կարիք լինի:
Ըստ Ա. Սիմոնյանի՝ հոկտեմբերի 22-25-ին Հայաստանում տեղի կունենա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստ, որտեղ կհստակեցվեն շինարարության սկսման ժամկետները:
Ըստ թուրքական Haber Türk թերթի՝ դրա պատճառն այն է, որ երեկ Սիրիայի տարածքից արձակված հրանոթային արկն ընկել է Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Աքչաքալեի շրջանում: Արկի պայթյունի հետևանքով զոհեր չէին գրանցվել, սակայն այն առաջացրել է ավերածություններ, ինչպես նաև թեթև վիրավորվել է երեք մարդ:
եպտեմբերի 12-ին Հայաստանի լեռնագնացների ազգային ֆեդերացիայի անդամներ Հայկ Տոնոյանն ու Արմեն Սայադյանը հաղթահարել են Ռեյնիր լեռնագագաթը: Այն գտնվում է ԱՄՆ Նեվադա նահանգում և 4392մ բարձրությամբ լեռնագագաթ է: ԱՄՆ-ում գտնվող լեռնագնացները, մոտավորապես 2000 կմ ճանապարհ մեքենայով կտրել-անցնելուց հետո միայն, կարողացել են հասնել Ռեյնիր լեռան ստորոտին:
Նույն օրը, ժամը 18.15-ին, ոստիկանություն է ներկայացել 40-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթը, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը՝ երբ իր մեքենայի հետնամասին է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության նոր կայքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Անդրեյ Սորոկինը, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, միջազգային և հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:
Ջերարդ Գաֆէսճեանի անհատական հավաքածուն օրերս համալրվեց ևս մեկով: Ուղիղ Նյու Յորքից Երևան ժամանած կապույտ «Կիվին» իր ուրույն տեղը գտավ Ջերարդ Գաֆէսճեանի ստեղծած քանդակների պարտեզում: Քանդակը պատկանում է ամերիկացի արվեստագետ Պիտեր Վոյտուկին:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի ԳԱ 67-րդ նստաշրջանում շոշափել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
Ինչպես տեղեկացնում են արաբական լրատվամիջոցները, Նյու Յորքում սեպտեմբերի 28-ին «Սիրիայի ընկերների» հանդիպման ժամանակ Հիլարի Քլինթոնը նշել է, որ ընդդիմադիրների համար նախատեսված 45 միլիոնից 30 միլիոնը կտրամադրվի մարդասիրական օգնությանը, իսկ 15 միլիոնը կհատացվի կապի միջոցներ տրամադրելուն եւ ակտիվիստների ուսուցմանը:
Ըստ կողմերի` ծրագիրը կստեղծի ավելի արդյունավետ ձեռնարկություններ ու արժեքային շղթաներ, կբարելավի քաղաքականությունը և կանոնակարգող միջավայրերը, կավելացնի աշխատուժի հմտությունները և կբարելավի մասնավոր հատված – պետություն համագործակցությունը:
Ըստ նրանց պատմածի՝ դեպքի վայրից որոշ իրեր և հետքեր արդեն վերացված են եղել, բայց այնուամենայնիվ, իրենց օգնությամբ քննչական խմբին հաջողվել է դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել և առգրավվել բեզոարյանի այծի գլուխը, կենդանու ներքին օրգան, ծառի կոտրված ճյուղեր և որոշ իրեր, տարածքը տեսանկարահանվել է և կազմվել համապատասխան արձանագրություն: Առգրավված իրերը նախաքննություն իրականացնող քննչական խմբի կողմից ներկայացվելու են փորձաքննության:
Օրակարգում ընդգրկված է Երևան քաղաքի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ նշանակելու և ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցերը հաստատելու մասին հարցը:
Ես կոչ եմ անում Ձեզ ընտրություն կատարելիս քաջ գիտակցել, որ քանի դեռ բանտում կամ աքսորում են գտնվում «Միասնական Ջավախքի» անդամները, այլ ջավախքահայ քաղաքական գործիչներ և ակտիվիստներ, Ջավախքում ոչ մի ընտրություն չի կարող ազատ, արդար և լեգիտիմ համարվել:
Էդվարդ Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Նանին թիմի մարզմանը քիչ է մնացել ծեծկռտուքի բռնվի խաղընկերներից մեկի հետ, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ըստ հաղորդագրության՝ նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: