Բաժիններ՝

Նանին քիչ էր մնում ծեծկռտուքի վերածեր մարզումը

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Նանին թիմի մարզմանը քիչ է մնացել ծեծկռտուքի բռնվի խաղընկերներից մեկի հետ, տեղեկացնում է Daily Mail-ը:

Ակումբի մարզաբազայում պորտուգալացին լեզվակռվի է բռնվել 20-ամյա կիսապաշտպան Դավիդ Պետրուչիի հետ: Դրանից հետո արդեն մարզասրահում Նանին որոշել է հարվածել իր մրցակցին: Ամեն ինչ կարող էր ավարտվել ծեծկռտուքով, եթե նրանց չբաժանեին թիմակիցները:

Այժմ Նանիին տուգանք է սպառնում կարգապահության կանոնների խախտման համար: Հիշեցնենք, որ այս ամռանը լուրեր էին պտտվում, որ պորտուգալացին կփոխի ակումը:

Ընթացիկ մրցաշրջանում Նանին մասնակցել է Անգլիայի առաջնության 4 հանդիպման:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս