
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը նոր բնակիչ ունի

Ջերարդ Գաֆէսճեանի անհատական հավաքածուն օրերս համալրվեց ևս մեկով: Ուղիղ Նյու Յորքից Երևան ժամանած կապույտ «Կիվին» իր ուրույն տեղը գտավ Ջերարդ Գաֆէսճեանի ստեղծած քանդակների պարտեզում: Քանդակը պատկանում է ամերիկացի արվեստագետ Պիտեր Վոյտուկին: Այն երկար ժամանակ գտնվում էր Նյու Յորք քաղաքում, Բրոդվեյի Վերդի հրապարակում: Կապույտ «Կիվին» տեղադրվել է Բոտերոյի հանրահայտ «Կատվի» հարևանությամբ: Մեր՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարկետինգի համակարգող Լիլիթ Սոխակյանին ուղղած հարցին, թե ինչպես ընդունեց հանդիսատեսը պարտեզի նոր հյուրին, նա պատասխանեց.« Հիմնականում արձագանքները դրական էին: Այն վստահաբար երեխաներին և պարտեզի բոլոր այցելուներին մեծ ուրախություն կպարգևի»: