
ՀԱԿ-ն այսօր արտահերթ նիստ է անելու

Այսօր ժամը 16:00-ին տեղի է ունենալու ԱԺ ՀԱԿ խմբակցության արտահերթ նիստը: Նիստի քննարկման հիմնական թեման լինելու է երկուշաբթի օրը կայանալիք ԱԺ նիստի ժամանակ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության նկատմամբ ընդհանրական տեսակետի ձևավորումը:
Ինչպես հայտնի է` այս հարցում ՀԱԿ-ում միասնական տեսակետ չկա, քանի որ որոշ պատգամավորներ հայտարարել են, որ իրենք կողմ են Օսկանյանի անձեռմխելիությունից զրկելուն: