Բաժիններ՝

Ցրցամ են տալիս

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ հնարավոր է՝ գազի սակագնի վերանայման կարիք լինի: Պրն Նազարյանը փակագծերն այսքանից ավելի չի բացել` պատճառաբանելով, որ շատ հարցեր դեռևս պարզ չեն։ Օրինակ, պարզ չի, թե ինչպիսին կլինի սահմանի վրա գազի գնի մեծությունը, քանի որ բանակցությունները, ըստ ՀԾԿՀ նախագահի, դեռ շարունակվում են: «Վերանայման կարիք կլինի, սպասենք, թե լիցենզավորված ընկերությունները ինչ հայտեր կներկայացնեն»,- ասել է Ռ. Նազարյանը:

Փաստորեն իշխանությունները կամաց-կամաց հող են նախապատրաստում գազի թանկացման համար։ Այն, ինչի մասին արդեն տևական խոսում են լրատվամիջոցները։

Ինչ վերաբերում է գազի գնին՝ սահմանի վրա, ապա այս հարցում պետական պաշտոնյաների հայտարարությունների վրա հիմնվելն ու եզրակացություններ անելը խիստ անշնորհակալ գործ է։ Օրինակ՝ ՊԵԿ մաքսային ծառայության տվյալներով երևում է, որ ՌԴ-ից ներմուծվող գազի գինն արդեն թանկացել է (1000խմ-ն արժե 220 դոլար), սակայն էներգետիկայի նախարարը համառորեն շարունակում է պնդել, որ գինը չի փոխվել։ Իսկ թե այդ դեպքում ինչպես է բացատրվում գազի գնի մաքսային արժեքի բարձրացումը՝  գերադասում են լռել։

Ավելացնենք նաև, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ռուսական կողմը  հոկտեմբերին կրկին բարձրացնելու է գազի գինը՝ 1000խմ-ի համար պահանջելով արդեն 280 դոլար։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս