Վաղը Երևան-Հրազդան էլեկտրագնացքը կհասնի մինչև Շորժա
Սեպտեմբերի 30-ին «Ժայռ» համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպության խնդրանքով Երևան-Հրազդան էլեկտրագնացքի երթուղին կերկարացվի մինչև Շորժա: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նման որոշումն ընդունել է երիտասարդների «Միասնության տոն» հասարակական միջոցառման մասնակիցներին դեպի Սևանա լճի ափ տեղափոխելու նպատակով:
Այսպիսով, սեպտեմբերի 30-ին Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը Հրազդան կայարանից կմեկնի 7:15՝ Երևանի «Ալմաստ» կառամատույց հասնելով 8:40-ին, որտեղին ժամը 9:00 այն կուղևորվի դեպի Սևան: Շորժա էլեկտրագնացքը կժամանի 12:15-ին: Ալմաստ կառամատույց էլեկտրագնացքը կմեկնի 15:40՝ Երևան ժամանելով 18:55, իսկ Հրազդան՝ 20:40-ին: