Գրանտը պարտքից լավ է

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  կողմից իրականացվող ֆինանսական օժանդակության ծրագրերը դրամաշնորհային ծրագրեր են, որոնք չեն ավելացնում հետագա ֆինանսական պարտավորություններ, ինչը շատ լավ է»,- այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ.Դավթյանը՝   ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Քարեն Հիլարդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նախարարի խոսքով, USAID-ը Հայաստանում բավականին հետաքրքիր ծրագրեր է իրականացնում, որոնց իրականացումից, հաստատ, Հայաստանին օգուտ կա: «Մենք հիմա աշխատում ենք այդ ծրագրերից առավելագույն օգուտ ստանալու ուղղությամբ: Որպեսզի արդյունքները տեսանելի լինեն: Մենք ձգտում ենք, որ այդ ծրագրերի իրականացման մեջ ներգրավված լինեն ավելի շատ մեր ներքին ուժերը, մասնագետները և ընկերությունները, որ ավելի շատ այդ ռեսուրսները մնան Հայաստանում»,- ասաց Տ.Դավթյանը՝ ավելացնելով, որ համագործակցության շրջանակում ընդգրկվել են բոլոր այն ճյուղերը, որոնք առավելագույնս անհրաժեշտ են երկրի զարգացման համար

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930