
Հայերը նվաճեցին Ռեյնիր լեռնագագաթը

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի լեռնագնացների ազգային ֆեդերացիայի անդամներ Հայկ Տոնոյանն ու Արմեն Սայադյանը հաղթահարել են Ռեյնիր լեռնագագաթը: Այն գտնվում է ԱՄՆ Նեվադա նահանգում և 4392մ բարձրությամբ լեռնագագաթ է: ԱՄՆ-ում գտնվող լեռնագնացները, մոտավորապես 2000 կմ ճանապարհ մեքենայով կտրել-անցնելուց հետո միայն, կարողացել են հասնել Ռեյնիր լեռան ստորոտին: Այս լեռնագագաթի հաղթահարումը մեկն էր այն բոլոր նվաճումներից, որ հայ լեռնագնացները պատրաստվում են իրականացնել մինչև 2013 թ.: Հայ լեռնագնացները պատրաստվում են 2013թ կայանալիք լեռնագնացության արշավներին: Հայկ Տոնոյանն ու Արմեն Սայադյանն ամռանը վերադառնալու են Հայաստան՝ տեղի լեռնագնացների հետ 2013թ. լեռնագնացության արշավներին պատրաստվելու համար: