Մեղրիի հէկ-ի հարցը քննարկվելու է հոկտեմբերի 22-25-ը
Այսօր ԱԺ-ում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը՝ խոսելով Մեղրիի հէկ-ի կառուցման մասին, ասաց, որ Իրանի հետ էներգետիկայի բնագավառում իրականացվող ծրագրերը եղել են և մնում են իրենց գերակայությունների թվում:
Ըստ նրա՝ Իրանի շուրջ եղած զարգացումներն ազդեցություն ունեցան Մեղրիի հէկ-ի կառուցման ծրագրի իրականացման տեմպերի վրա, որի շինարարությունը պահանջում է ավելի քան 300 մլն դոլար:
«Որոշ խնդիրներ, ժամանակացույցի առումով, իրոք, եղան ֆինանսավորման հարցում, սակայն, պետք է նշեմ, որ, չնայած դրան, զգալի աշխատանքներ են իրականացվել՝ նախագծային, գեոֆիզիկական, գեոտեխնիկական, որոնք մինչև տասը մլն դոլար արժողությամբ ծրագրեր են»,- ասաց Ա. Սիմոնյանը՝ նշելով, որ իրենք ակնկալում են, որ հոկտեմբերի 22-25ին, երբ ՀՀ-ում տեղի կունենա հայ-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, ավելի կոնկրետ պատասխաններ կտրվեն նաև Մեղրիի հէկ-ի շինարարության ժամանակացույցի մասին: