
Բաղրամյան պողոտայում մի մեքենան բախվել է մյուսին, իսկ վերջինս՝ վրաերթի ենթարկել մի աղջկա

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայում բախվել է անհայտ ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով` վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա:
Ոստիկանությունից 168.am-ին հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.15-ին, ոստիկանություն է ներկայացել 40-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթը, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը՝ երբ իր մեքենայի հետնամասին է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն: