Տարածքային վեճի պատճառով երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ Ճապոնիան ազգայնացրել է հինգ կղզիներից երեքը՝գնելով դրանք անհատ սեփականատիրոջից: Չինաստանում կարծում են, որ Ճապոնիայի կառավարության կողմից Դյաոյուդաո կղզիները ձեռք բերելը վտանգավոր է ՉԺՀ-ի տարածքային գերիշխանության համար և որոշումը չեղյալ չհայտարարվելու դեպքում Տոկիոյին զգուշացնում են «լուրջ հետևանքների» մասին:
Վարդան Բոստանջյանին խնդրեցինք մեկնաբանել նաև վերջին շրջանում քաղաքական տարբեր գործիչների կողմից հնչող տեսակետները, ըստ որոնց՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նպատակը վարչապետի պաշտոնը ձեռք բերելն է: Վ. Բոստանջյանը, սակայն, դրանք համարում է զուտ մեկնաբանություններ: Նա միաժամանակ խորհուրդ տվեց՝ «դրանց մասին ավելին իմանալու համար» դիմել ԲՀԿ-ին:
«Կարելի է ասել, որ ինչ-որ առումով հայերն ավտորիտար ղեկավար են ուզում: Այսօր մարդկանց ավելի շատ վստահություն են ներշնչում լիքը գրպաններ ու հաստ վիզ ունեցող մարդիկ»,- նշեց Կարինե Նալչաջյանը:
Խոշոր վերամշակող «Արմենիա Վայն« ՍՊԸ-ն այս տարի ևս խաղողի մթերման ծավալները կորոշի գնվելիք հումքի որակից: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ընկերությունից: Մեր` խաղողի մթերվող քանակի և որակի մասին արված հարցմանն ի պատասխան, ընկերությունից փոխանցեցին, որ օգոստոսի 16-ից ընկերությունը սկսել է խաղողի մթերման գործընթացները: «Խաղողը մեր կողմից գնվում է հետևյալ գներով. սպիտակ տեսակները՝ կիլոգրամը 140-180 դրամ, կարմիր տեսակները՝ մինչև 220 դրամ, իսկ Արենի տեսակի առանձին խմբաքանակները՝ 400 դրամ»,- ասվում է ընկերության գրավոր պատասխանում:
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Խուան Ռոման Ռիկելմեն վերջապես խոսել է «Բոկա Խունիորսը» լքելու մասին իր որոշման վերաբերյալ:
Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի և մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ և ՀՀ խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունները:
«Ռուսական գազի ներկման գները պետք է համադրելի լինեն ԵՄ բոլոր երկրներում»,- այդ մասին հայտնել է էներգետիկայի գծով եվրոկոմիսար Գյուրտներ Օտտինգերը Վիլնյուսի համաժողովի ժամանակ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Միկայի» 22-ամյա պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը SportArmenia-ի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի 2013թ. առաջնության որակավորման փուլում մեր ընտրանու ելույթները:
Այս պահին հայտնի է 28 զոհվածի մասին, ևս 50 մարդ համարվում է անհետ կորած: Շրջանում տարվում են փրկարարական աշխատանքներ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ մոտ օրերը հորդառատ անձրևները կարող են վերսկսվել:
Փոքրիկ էլեկտրական սալիկն ամբողջ մարմնով շրջափակման մեջ առած Լիլիթի մեջ ապրող երեխան երևի հիմա հայհոյում է աշխարհի դրվածքը: 23 տարեկան կնոջ հայացքի մեջ դաջվել է մի 70-ի` կյանքի մայրամուտին սպասող մարդու տառապանքը: Երեխայի սպասելու լուրն իմանալուց հետո ցանկացել է ազատվել նրանից:
«Այս պահին, եթե կուզեք, Սերժ Սարգսյանի գործոնը ոչ թե սատարումից է կախված, այլ իր կատարած աշխատանքից: Նա մեր ամբողջ ժամանակաշրջանի մարդկանցից մեկն է` եթե ոչ առաջինը, և ինքն իր վարկանիշը` և՛ ներսում, և՛ դրսում, ապահովել է: Առավել ևս, ասեմ, որ, եթե Հանրապետականն էլ է սատարում այսօրվա իրավիճակում, եթե աղյուսակի վերածենք, Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի, ավելի բարձր է, քան հենց ՀՀԿ-ինը: Էնպես որ, էդ սատարման խառնիճաղանջ երևույթները, կարծում եմ` գործոն է ինչ-որ ձևով ակտիվացնելու»,- ասել է նա:
«ԲՀԿ-ի համար ընդդիմության հետ տարվող խաղն ինքնանպատակ չէ. նրանք ցանկանում են ընդդիմությանը որպես գործիք բանեցնելով` ճնշում գործադրել ՀՀԿ-ի վրա` ՀՀ նախագահից օգուտներ պոկելու նպատակով, ինչպես արեցին դա ՏԻՄ ընտրություններում: ԲՀԿ-ն ՀԱԿ-ին օգտագործում է որպես լծակ` ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից օգուտներ քաղելու համար»:
Հանդիպմանն անդրադարձ եղավ կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության եւ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին, եւ այդ հարցում կղզու հյուսիսային հատվածը օկուպացրած Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին:
Քաղաքականությունը` քաղաքականություն, սակայն մենք առաջին հերթին խաղում ենք շախմատ և աշխատում ենք մեր գործում հասնել մեր նպատակին: Շատ է լարվածությունը. մեկ շախմատային խաղը միջինը 40-45 քայլ է, և յուրաքանչյուր քայլը լուրջ որոշում է: Պատկերացրեք` մի քանի ժամվա ընթացքում պետք է ճշգրիտ որոշումներ ընդունեք: Դա շատ բարդ է:
Սեպտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103 մլն 430 հազար 446 ԱՄՆ դոլար 410.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 114 մլն 233 հազար 536 ԱՄՆ դոլար 411.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17 մլն 550 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 412.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 5,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 410.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 643 հազար 352 եվրո 525.29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 11 մլն 584 հազար 873 527.84 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 872 մլն 318 հազար 821 ՌԴ ռուբլի 12.89 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 79 մլն 004 հազար 220 ՌԴ ռուբլի 13.08 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի փոխանցմամբ` օրեր առաջ իրենք ստացել են ՀՀ նախագահին ուղղված բաց նամակի պատասխանը:
Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսը ստեղծվել է 2002թ.: Հայաստանը միջազգային ալյանսին միացել է 2005-ին: Ալյանսին միացած են 19 վիրտուալ աստղադիտարանային ծրագրեր` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Չինաստանից, Ավստրալիայից, Հնդկաստանից, Իտալիայից, Ռուսաստանից և այլն: Վիրտուալ աստղադիտարանը հնարավորություն է ընձեռում աստղագետներին` աստղագիտական հետազոտություններ իրականացնել ինտերնետի միջոցով: Ծրագրի շնորհիվ` արդեն կարևոր չէ, թե որտեղ է գտնվում աստղագետը` […]
«Որպես կիպրոսցիներ, մենք, դժբախտաբար, ունենք համաձայնությունների չկատարման եւ հետադարձ քայլեր կատարելու տխուր եւ երկար պատմություն Անկարայի հետ, որը նախընտրում է ոչ թե հարգել իր ստորագրությունը, այլ դրա փոխարեն վերափոխել այն սպառնալիքների եւ հետագա ապօրինի քայլերի»:
Ցավերը նվազեցնում է անուշադրի սպիրտը։ Այտուցն իջեցնելու համար օգտագործեք թրջած կերակրի սոդան (1։1) կամ ակտիվացված ածուխի փոշին։
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը, ով նաև հանդիսանում է «Թերեք» ակումբի նախագահը, թվիթերյան իր էջում գրառում է կատարել Սանկտ Պետերբուրգում «Զենիթի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակի վերաբերյալ:
Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ ներկայացնելով խորհրդի իրականացրած աշխատանքները և ուղենշելով հետագա անելիքները: Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորընտիր հասարակական խորհրդին` կազմավորման կապակցությամբ և բարձր գնահատել կատարված աշխատանքները:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Կանադան մտահոգված է Ռամիլ Սաֆարովի գործով վերջին զարգացումների, մասնավորապես՝ նրան ներում շնորհելու և այն ոչ ողջունելի հակասության առիթով, որի պատճառ դարձավ այդ ներումը:
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Հորթընը հետաքրքրվել է, թե այդ ծրագիրն ինչքանով կարող է նպաստել Հայաստանի տնտեսական աճին:
Բախման հետևանքով սպանվել է մեկ գյուղական պահապան, ինչպես նաև վիրավորվել է 6 զինծառայող: Թուրքական կողմի պնդմամբ` բախման ժամանակ իրենց հաջողվել է վնասազերծել 10 PKK-ականի:
«Մենք չենք կարող և չենք ճնշի ինքնարտահայտվելու ազատությունն այս երկրում», – նույն առիթով Politico հրատարակությանն ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:
Հիշեցնենք, որ Պաղեստինի բյուջեի երկու երրորդը ձևավորվում է արաբական և արևմտյան պետությունների օգնությամբ:
Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Մազդա» մակնիշի 300 DD 01 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 22-ամյա Աղվան Ավագյան) դուրս է եկել երթևեկելի մասից, սահել և արգելափակվել երկու ոլորանների միջև՝ ծառերի մեջ:
Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը` Ազիմի գլխավորությամբ, Չինաստան է մեկնում Միջազգային հարաբերությունների ուսումնասիրության չինական ժողովրդական հանրության հրավերով:
«Չելսիի» բժշկական ծառայությունն անկարող է որոշում կայացնել թիմի դարպասապահ Պետր Չեխի վնասվածքի վերաբերյալ: